Մետրոյի նոր կայարանի կառուցման հարցը քննարկման փուլում է: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը:
Նա հստակեցրեց, որ քննարկումներ են ընթանում աշխատանքային խմբի շրջանակում: Նա նաեւ հիշեցրեց, որ նոր կայարանը պետք է կառուցվի Աջափնյակում:
«Ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող»,-նշեց Ավետիսյանը:
Նա հավելեց, որ քննարկումներ են ընթանում նաեւ կապված վճարային համակարգի փոփոխության հետ:
«2019 թվականին կոտրված եւ վնասված ժետոնները փոխվել են նորերով»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման մասին խոսակցություններ են ընթանում արդեն մի քանի տասնամյակ: