f

Անկախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ ապացույցներ կան. Արման Թաթոյան


Ադրբեջանական ցուցանակների տեղադրումը նույնպես մարդու իրավունքների խախտում է: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական դրոշների ու ցուցանակների տեղադրումը նույնպես մարդու իրավունքների խախտում է: Այս ցուցանակների մոտ բերում են իրենց զինվորականներին, տեղակայում են այդ ցուցանակների մոտ, որ իբր թե հայերը այդ ցուցանակները չվնասեն: Ակնհայտ չէ՞, որ սա պատրվակ է նրանց զինվորականների տեղաշարժման համար»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծեց՝ Սյունիքի մարզում դպրոցները շատ մոտ են սահմանին, կա ճանապարհային խնդիր` ի՞նչ է լինելու ավտովթարի դեպքում, մարդիկ երեկոյան ժամերին վախենում են հիվանդանոց գնալ:

«Օրինակ՝ Կապանից Շիկահող, Սրաշեն, Ճակատեն, Ներքին Հանդ գյուղերում մարդիկ խուսափում են անգամ երեկոյան ժամերին հիվանդանոց գնալ: Ի՞նչ կլինի, եթե այդ ճանապարհների վրա ավտովթար լինի, չէ որ մարդկանց հորդորում են այդ տարածքում արագ քշել, ո՞վ է լուծելու հայերին առնչվող հարցերը: Այս հարցերը մենք բարձրաձայնում ենք և սպասում ենք լուծումների, այս հարցերին  չկա լուծում: Դպրոցները շատ մոտ են սահմաններին և ամենավառ օրինակը Ներքին Հանդ գյուղն է, դպրոցը և սահմանը մոտ 500 մետր տարբերության վրա են»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:

ՄԻՊ-ը հավելեց՝ կան ապացույցներ, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Թաթոյանը ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ և Եղվարդ գյուղերի միջնամասում օրվա ցերկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչև Ագարակ և Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է։

«Մենք ունենք այլ ապացույցներ ևս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասաց Թաթոյանը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին