Մեծ Բրիտանիայում ևս 6385 մարդ մեկ օրում կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 4,194,785: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին են վկայում բրիտանական կառավարության տվյալները:
Օրվա ընթացքում թագավորությունում կորոնավիրուսով վարակված 315 հիվանդ է մահացել: Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում արձանագրվել է 123 783 մահ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի բրազիլական շտամով վարակման վեց դեպք:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 114միլիոնը: