Ազգային ժողովում ընթանում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցով նախապես ձախողված քվեարկությունը: Այն մեկնարկել է ժամը 14:45-ին եւ կտեւի մինչեւ 15:30-ը: Թեկնածուները երկուսն են՝ Արմեն Հայկյանցը եւ Արսեն Մկրտչյանը: Սամվել Գրիգորյանն ավելի վաղ հայտնել է ինքնաբացարկի մասին:
Այնուամենայնիվ, «Իմ քայլն» արդեն հայտարարել է, որ չի քվեարկի, քանի որ ցանկանում է այդպիսով իր վերաբերմունքը հայտնել ԲԴԽ նախագահի հանդեպ: