Այսօր՝ մարտի 5-ին Ազգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյայի նիստերը: Նախորդ օրը քննարկված օրինագծերն այսօր առավոտյան քվեարկության են դրվել և ընդունվել:
Նշենք, որ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19, մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 38 հարց:
Նախօրեին խորհրդարանը քննարկել է մեծ աղմուկ հանած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը, որը քննարկվելու է առաջին ընթերցմամբ: Այս փաթեթը խորհրդարանում քննարկելիս, ՀՀ կառավարության ներկայացուցիչը (հիմնական զեկուցողը) արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր:
Այսօր առավոտյան այս օրինագծի քննարկումից առաջ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Օրակարգում են նաեւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին հարցեր և այլ հարցեր։