f

Անկախ

Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է արտահերթ ընտրությունների հարցի վերաբերյալ առաջիկա օրերին հանդիպումներ ունենալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, մենք կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ համաձայնեցված ժամկետներում: Ես արդեն հրավեր հղել եմ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին և ես պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել և հույս ունեմ, որ այդ համաձայնությունը ձեռք կբերվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ընտրությունների անցկացումը պետք է լինի համաձայնությամբ, քանի որ չեն ցանկանում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ:

«Մենք ընտրությունները դիտարկում ենք, որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց, ընտրությունը գործիք է այդ խնդիրը լուծելու և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան մեր այն սիրելի հայրենակիցները հնարավորություն կամ ժամանակ ունեն մասնակցելու կառավարության կամ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, այլև հնարավորություն ունենա բոլորը՝ ընտրական տեղամաս գնալով և իրենց կամքն արտահայտելով: Կառավարությունը ու նաև քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար, օրինական պայմաններում»,- նշեց վարչապետը:

Հայաստան Նիկոլ Փաշինյան Գագիկ Ծառուկյան Էդմոն Մարուքյան

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԽ քարտուղար. Երբ Ադրբեջանը խելամիտ մոտեցում ցուցաբերի, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղ պայմանագրի մասին
Վահան Քերոբյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակված տնտեսական քաղաքականության հայեցակարգը
Միջերկրական ծովում  շուրջ 130 միգրանտ է  մահացել
Հադրութից տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն՝ Մարտակերտի ուղղությունից է փոխանցվել հայկական կողմին
Մեղրիի քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ամբողջ աշխարհում մարդուն պետությունից ու պաշտոնյայից պաշտպանելն է և ոչ երբեք հակառակը․ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Մակունցը չի ընկալում, որ պատերազմ են բերել մեր երկիր, չի ընկալում, որ իրենց պատճառով հինգ հազարից ավելի տղերք են զոհվե
«Նման պահվածքով՝ ոչ հարիր հային, առավել եւս տղամարդուն՝ հարցեր չեն լուծում». Գորիսի փոխքաղաքապետ. NEWS.am
Կրեմլում  արտահայտվել են  Լուկաշենկոյի  «ամենասկզբունքային որոշման» մասին
Պրոթեզավորման կենտրոնը հայրենիքի պաշտպաններին ընձեռում է երկրորդ անգամ առաջին քայլեր անելու հնարավորություն
Ջհանգիրյանը դատավոր Մանվել Շահվերդյանին հարկադրում է երկու ամսով կալանավորել Մեղրիի քաղաքապետին
Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան
Մենուա Հովսեփյանին խոշտանգելու մասին պաշտպանի հաղորդումը ՀՔԾ-ում է, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
Ես գալիս եմ իշխանության առժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան
Բույսերի պաշտպան անօդաչուն կատարեց առաջին թռիչքը
Լոռիում 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. նախաքննությունն ավարտվել է
Ո՞վ է Բորիս Ավագյանը. լրագրողական հետաքննության հետաքրքրաշարժ բացահայտումները
ԱԽ քարտուղար. Մենք ամեն ինչ կանենք՝ Ղարաբաղի գրավյալ տարածքները դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու համար
Ամենավտանգավորը վտանգները բացառելն է. այս վիճակը պահանջում է պետական ռեսուրսների եւ ողջ ազգի մոբիլիզացիա. Ռ. Քոչարյան
Արմեն Գրիգորյան. Ալիեւի ներկայիս հռետորաբանությունը միայն ապացուցում է հայկական կողմի պնդումների իրավացիությունը
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 840 նոր դեպք
Ադրբեջանը 40 էլեկտրաքարշ է պատվիրել, վստահ են՝ Մեղրիով Նախիջևանի կապն անխուսափելի է․ Հրանտ Բագրատյան
Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ. Միքայել Մինասյան
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բայդենը մտադիր է մինչև 40% բարձրացնել հարուստների համար հարկը․ Bloomberg
Ավելին
Ավելին