f

Անկախ

Առանձնահատուկ շնորհակալ ենք շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար. Անահիտ Ավանեսյանը՝ Չինաստանի դեսպանին


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:

Կողմերը քննարկել են հետագա գործակցության շրջանակները, կորոնավիրուսային իրավիճակի և պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ հարցեր: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Չինաստանի կառավարության կողմից առողջապահության նախարարությանը ցուցաբերված աջակցությանն ու նշել.

«Բժշկական սարքեր, ՊՇՌ թեստեր, դիմակներ... բայց առանձնահատուկ շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պատերազմի և համավարակի թեժ օրերին` երկրի համար ծանր պայմաններում կազմակերպել վիրավորների ու հիվանդների ժամանակին և պատշաճ սպասարկումը»:

Նախարարը հույս է հայտնել, որ պատվաստանյութերի բավարար խմբաքանակի առկայության դեպքում հնարավոր կլինի խուսափել համավարակի ավելի լայն տարածումից:

Դեսպան Ֆան Յունը ևս շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսային հիվանդության առաջին բռնկման ընթացքում Հայաստանից ստացած օգնության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:

Հանդիպման վերջում երկուստեք փաստել են` երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունները հիմք են շարունակական համագործակցության համար, որն ուղղված է առողջապահության համակարգի զարգացմանն ու բարելավմանը:

Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

ԱՄՆ-ում J&J պատվաստանյութի կիրառումից հետո մահվան  ևս մեկ դեպք է գրանցվել
ՀՀ ԱԽ քարտուղար. Երբ Ադրբեջանը խելամիտ մոտեցում ցուցաբերի, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղ պայմանագրի մասին
Վահան Քերոբյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակված տնտեսական քաղաքականության հայեցակարգը
Միջերկրական ծովում  շուրջ 130 միգրանտ է  մահացել
Հադրութից տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն՝ Մարտակերտի ուղղությունից է փոխանցվել հայկական կողմին
Մեղրիի քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ամբողջ աշխարհում մարդուն պետությունից ու պաշտոնյայից պաշտպանելն է և ոչ երբեք հակառակը․ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Մակունցը չի ընկալում, որ պատերազմ են բերել մեր երկիր, չի ընկալում, որ իրենց պատճառով հինգ հազարից ավելի տղերք են զոհվե
«Նման պահվածքով՝ ոչ հարիր հային, առավել եւս տղամարդուն՝ հարցեր չեն լուծում». Գորիսի փոխքաղաքապետ. NEWS.am
Կրեմլում  արտահայտվել են  Լուկաշենկոյի  «ամենասկզբունքային որոշման» մասին
Պրոթեզավորման կենտրոնը հայրենիքի պաշտպաններին ընձեռում է երկրորդ անգամ առաջին քայլեր անելու հնարավորություն
Ջհանգիրյանը դատավոր Մանվել Շահվերդյանին հարկադրում է երկու ամսով կալանավորել Մեղրիի քաղաքապետին
Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան
Մենուա Հովսեփյանին խոշտանգելու մասին պաշտպանի հաղորդումը ՀՔԾ-ում է, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
Ես գալիս եմ իշխանության առժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան
Բույսերի պաշտպան անօդաչուն կատարեց առաջին թռիչքը
Լոռիում 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. նախաքննությունն ավարտվել է
Ո՞վ է Բորիս Ավագյանը. լրագրողական հետաքննության հետաքրքրաշարժ բացահայտումները
ԱԽ քարտուղար. Մենք ամեն ինչ կանենք՝ Ղարաբաղի գրավյալ տարածքները դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու համար
Ամենավտանգավորը վտանգները բացառելն է. այս վիճակը պահանջում է պետական ռեսուրսների եւ ողջ ազգի մոբիլիզացիա. Ռ. Քոչարյան
Արմեն Գրիգորյան. Ալիեւի ներկայիս հռետորաբանությունը միայն ապացուցում է հայկական կողմի պնդումների իրավացիությունը
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 840 նոր դեպք
Ադրբեջանը 40 էլեկտրաքարշ է պատվիրել, վստահ են՝ Մեղրիով Նախիջևանի կապն անխուսափելի է․ Հրանտ Բագրատյան
Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ. Միքայել Մինասյան
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ավելին
Ավելին