ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց. «Պարո՛ն Փաշինյան, ո՞նց եք»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորին առաջարկեց այդ հարցը գրավոր ուղարկել Կառավարություն և խոսքը փոխանցեց հաջորդ հարց տվողին:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իր հարցն անպատասխան մնաց, Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ես եմ որոշում, նիստը վարողը ես եմ, Կառավարությունից ասում են, որ գրավոր ուղարկեք այդ հարցը: Շնորհակալություն, լավ եղեք»: