f

Անկախ

ՀՀ փոխվարչապետ. «Իսկանդերների» թեմայի վերաբերյալ բոլոր հնարավոր բացատրություններն արդեն արվել են


«Իսկանդերների» թեմայով բոլոր հնարավոր քննարկումներն ու բացատրություններն արդեն արվել են: Այս մասին փետրվարի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին հայտարարեց հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցին:

Խաչատրյանը, մասնավորապես, կառավարության ղեկավարին հարցրեց, թե ինչո՞ւ այդ հայտարարություններն ընդհանրապես արվեցին եւ արդյո՞ք դրանք անելուց նա մտածել է հնարավոր հետեւանքների մասին: Կառավարության ներկայացուցչի խոսքով` բոլոր բացատրություններն արդեն տրվել են Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի կողմից: «Կարծում եմ ՝ այստեղ ավելացնելու բան չկա: Իսկ ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա ես կարող եմ առաջարկել միայն ծանոթանալ  վերջին հայտարարություններին, որոնցում ռուսական կողմը եւս նշում է, որ բոլոր հարցերը պարզվել են եւ որեւէ խնդիր չկա»,- ընդգծեց Ավինյանը:

Հիշեցնենք, որ հայկական 1in.am-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդերը» «չի պայթել կամ պայթել է միայն 10 տոկոսով»: Այդպես էր Փաշինյանը մեկնաբանել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե Հայաստանը կարող էր հրթիռային համակարգեր օգտագործել Ղարաբաղում պատերազմի չորրորդ օրը:

Հայաստան Տիգրան Ավինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Այսօր Երեւանում վայրէջք կկատարի առեւանգված Boeing 737 օդանավը. ՔԱԿ
Դատարանը քննում է Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը. ուղիղ
Սյունիքի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի. 8-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ
«Ես ձու նետող չեմ, գրանատ նետող տղա եմ, մարտավարությունս դա է». Շուռնուխի գյուղապետի եղբայրը դուրս եկավ ՔԿ-ից
Քննարկում է տեղի ունեցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը
ԱՄՆ-ում J&J պատվաստանյութի կիրառումից հետո մահվան  ևս մեկ դեպք է գրանցվել
ՀՀ ԱԽ քարտուղար. Երբ Ադրբեջանը խելամիտ մոտեցում ցուցաբերի, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղ պայմանագրի մասին
Վահան Քերոբյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակված տնտեսական քաղաքականության հայեցակարգը
Միջերկրական ծովում  շուրջ 130 միգրանտ է  մահացել
Հադրութից տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն՝ Մարտակերտի ուղղությունից է փոխանցվել հայկական կողմին
Մեղրիի քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ամբողջ աշխարհում մարդուն պետությունից ու պաշտոնյայից պաշտպանելն է և ոչ երբեք հակառակը․ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Մակունցը չի ընկալում, որ պատերազմ են բերել մեր երկիր, չի ընկալում, որ իրենց պատճառով հինգ հազարից ավելի տղերք են զոհվե
«Նման պահվածքով՝ ոչ հարիր հային, առավել եւս տղամարդուն՝ հարցեր չեն լուծում». Գորիսի փոխքաղաքապետ. NEWS.am
Կրեմլում  արտահայտվել են  Լուկաշենկոյի  «ամենասկզբունքային որոշման» մասին
Պրոթեզավորման կենտրոնը հայրենիքի պաշտպաններին ընձեռում է երկրորդ անգամ առաջին քայլեր անելու հնարավորություն
Ջհանգիրյանը դատավոր Մանվել Շահվերդյանին հարկադրում է երկու ամսով կալանավորել Մեղրիի քաղաքապետին
Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան
Մենուա Հովսեփյանին խոշտանգելու մասին պաշտպանի հաղորդումը ՀՔԾ-ում է, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
Ես գալիս եմ իշխանության առժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան
Բույսերի պաշտպան անօդաչուն կատարեց առաջին թռիչքը
Լոռիում 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. նախաքննությունն ավարտվել է
Ո՞վ է Բորիս Ավագյանը. լրագրողական հետաքննության հետաքրքրաշարժ բացահայտումները
Ավելին
Ավելին