Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն:
«Այն ոչ միայն ունի սադրիչ բնույթ, այլև ուղղակիորեն ու ապօրինաբար միջամտում է քաղաքացիների հավաքների ազատությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ դիպուկահարներն Ազգային ժողովի շենքում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ: Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասները: