Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում հաստատել է որդու՝ Համլետ Մխիթարյանի լույս աշխարհ գալու մասին լուրը:
«Ամեն ինչ բարեհաջող է անցել: Սուպեր երջանիկ ծնողներ: Կարծու՞մ եք, որ նա կլինի ապագա ֆուտբոլիստ»,- գրել է Մխիթարյանը՝ կից հրապարակելով լուսանկար կնոջ և նորածին որդու հետ: