Հայկական բանակը ներգրավվում է արհեստավարժ մասնագետներով:
Վազգեն Մանուկյանի հրամանով 18 տարեկան զորակոչիկները պատերազմին մասնակցում էին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Ինքնաձիգներին և գնդացիրներին գալիս են փոխարինելու մեծ տրամաչափի զենքերն ու ծանր հրետանին:
Գիտնականների ներգրավմամբ սկսվում է հակաօդային համակարգերի պատրաստումը:
Սկսվում է հայկական կողմի փայլուն հաղթանակների շրջանը, իրականացվում են մի քանի փայլուն գործողություններ, ջարդվում է ադրբեջանական բանակի ողնաշարը:
Հաղթանակների հետևանքով համաժողովրդական մեծ ալիք է առաջանում և հենց այդ ժամանակ տեղի ունեցավ առաջին զորահանդեսը, որը ընդունում է պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը:
Հաղթանակն այլևս անխուսափելի էր