f

Անկախ

Նիկոլը գրավում է Ազգային վերջին Բաստիոնը, թույլ տա՞նք...


Նիկոլը մոտենում է իր սեւ առաքելության վերջին թիրախի զավթմանը։ Ազգային հաստատությունների վրա երեք տարիների գրոհից, Արցախը հանձնելուց, Արցախում Հայոց Բանակի ներկայությունը վերացնելուց (Պաշտպանական բանակն ի նկատի չունեմ) հետո արդեն նրա թիրախում է Բանակը։ Նիկոլը գնում է գլխատելու Հայոց Բանակը։ Քիչ ժամանակ է նրան մնացել նպատակին հասնելու համար։

Արմեն Սարգսյանին ահաբեկելով, ձեռքերն ազատվել են։ Թեեւ այն կտրելու դեռ ժամանակ կա։ Արդեն շտապում են նիկոլականները հայտարարել, թե Օնիկ Գասպարյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետի պաշտոնից, ինչն այդպես չէ։ Բայց նիկոլականների այս հարձակումն ունի երկար պատմություն։ Ու ուշագրավ մի փաստ։ Դեռ մի քանի օր միայն իշխանության վրա լինելուց հետո, 2018-ի հունիսին, նրանք աննկատ խորհրդարանի վավերացմանն են ներկայացրել օրենդրական մի փոքրիկ փոփոխություն, որով իշխանությունն արդեն առանց արգելքի ցանկացած պահի կարողանում էր փոխել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին։

Դեռ նոր միայն կառավարական աշխատասենյակներ մտած երիտասարդներն առաջին քայլերից մեկը հենց Բանակի հրամանատարի փոփոխության հարցում ձեռքերի ազատությունն են ցանկացել ստանալ։ Հետո ասում ենք՝ անփորձ։ Լավ էլ փորձված են եղել, ուղղակի օտարի համար են փորձված եղել։

Հիմա հարց՝ շատերն են ասում, գրում՝ Օնիկ Գասպարյանն ու գեներալիտետը պետք է ձերբակալի նիկոլին։ Հազար անգամ ոչ։ Մեր՝ ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի, Ժողովրդի, Ազգի պարտականությունները ՀՀ Զինված Ուժերի վրա չբարդենք ու նրանից չակնկալենք։ Անօգնականության համար չպետք է այլոց մեղադրել։

Հայոց Բանակն իր գործն է անում։ Մնացյալը մերն է՝ ՀՀ քաղաքացիներինս։ Կարո՞ղ ենք թույլ չտալ այս իշխանությունն իր դավադիր նպատակին հասնի, կարո՞ղ ենք հեռացնել նիկոլին։ ՊԵՏՔ է անենք։ Հայոց Բանակն էլ իր գործն ու առաքելությունն ունի։ Երկուսս էլ ծառայում ենք նույն նպատակին՝ Հանուն Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների։

Վաղը մեր ԱԶԳԱՅԻՆ ԲԱՍԻՈՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ վճռական օր է։ Ես գնում եմ պաշտպանելու։ 16։00-ին, Բաղրամյան պողոտա։ Ընկերներիս հրավիրում եմ կանգնել կողքս։

ՀԳ լուսանկարում նիկոլը խայտառակեց մեզ, Երկիրը, մեր Զինված Ուժերը, երբ նշան բռնել ու լիցքավորել չգիտեր....

Գեղամ Մանուկյան ՖԲ Գրառում վարչապետի հրաժարական

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին