f

Անկախ

Պաշտոնանկություն ու դատարան. Փաշինյանի համար ուրիշ ճանապարհ չկա. Խոսրով Հարությունյան


Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում ևս մեկ անգամ հայտարարեց՝ մարտահրավեր է նետում ընդդիմադիրներին՝ հրավիրելով նրանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների։ Փաշինյանի այդ հայտարարությունից առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ պատրաստ է Փաշինյանի հետ կնքել ցանկացած հուշագիր և չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու,  եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մտքից, ավելին՝ վերանշանակի Գասպարյանի օրերս աշխատանքից ազատված տեղակալին՝ Տիրան Խաչատրյանին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամությանը, նշեց, որ Փաշինյանի կազմակերպած երեկվա հանրահավաքը ևս մեկ անգամ վկայում է, որ վերջինիս իշխանությունը խարսխված է բացառապես ուժային կառույցների վրա։

«Սա խոսում է այն մասին, որ այսպիսի իշխանությունը լեգիտիմ համարվել չի կարող, որից էլ պարզ է դառնում, որ Փաշինյանի մասնակցությամբ որևէ ընտրություն կազմակերպելն անթույլատրելի է։ Այն մարդը, որը Մարտի 1-ի ժամանակ սպանվածների հարազատներին 30 միլիոն դրամ կաշառք է տվել, նրա հետ ընտության գնալ չի կարելի»,- ասաց Խոսրով  Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս իշխանությունը կառչած է ընդամենը փրփուրներից, ինչի վկայությունն է Փաշինյանի՝ երեկ արած արտահայտությունը, որով պնդում էր, թե չի հանձնվելու։

«Հիշո՞ւմ եք՝ պատերազմը երբ նոր էր սկսել, Ազգային ժողովում ասաց, թե՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Նա դա ասաց՝ ի սկզբանե իմանալով, որ մենք պարտվում ենք։ Հիմա, իմանալով, որ հանձնվելու է, ասում է՝ չենք հանձնվելու։ Փաշինյանը, ընդունելով, որ ինքն այլևս փոքրամասնություն է, իշխանությունը պահելու է ցանկացած գնով, իրավիճակը  հասել է նրան, որ երկրի իշխանությունն իր ժողովրդի թշնամին է դարձել»,- ասաց  Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի պատրաստակամությանը՝ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու, Խոսրով Հարությունյանը հավելեց. «Երկիրը ծայրահեղ իրավիճակի բերածը հայտարարում է, որ ես առաջին պատասխանատուն եմ, բայց ոչ մեղավորը, սա ինֆանտիլ մեկի արած հայտարարություն է, որևէ մեկը՝ պետության ղեկավարի պաշտոնում, այսպիսի բան չէր կարող ասել, և այդ մարդը չի կարող հեռացվել որևէ այլ տարբերակով,  բացի պաշտոնանկ անելը, որից հետո պետք է դատվի։

Եթե նույնիսկ ամենաթույլ ուժը շանս ունենա հաղթել Փաշինյանին, միևնույն է, այդ մարդու հետ ընտրության գնալ չի՛ կարելի։ Փաշինյանի հետ ընտրության գնալը նշանակում է՝ ներողամտություն և հանդուրժողականություն։ Փաշինյանը պետք է հեռանա՝ առանց ընտրությունների, կրկնում եմ՝ պաշտոնանկությամբ. նրա համար ուրիշ ճանապարհ չկա։ Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա ուսապարկերն իրավունք չունեն մասնակցելու քաղաքական պրոցեսներին»,- ասաց  Հարությունյանը՝ նշելով, որ իրավիճակը կարող էր հանգուցալուծել, օրինակ, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն նրա  վարքագիծը բացարձակապես անտրամաբանական է։

«Բոլոր իրավաբան գիտնականները ասում են՝ ահա փաստերը քրեական գործ հարուցելու համար, սակայն Դավթյանը մնում է անհողդողդ։

«Արթուր Դավթյանը չի գտնվում օրենքով իրեն տրված պատասխանատվության տիրույթում։ Արթուր Դավթյանը քրեական գործ հարուցելու համար այսօր էլ ունի բավարար հիմքեր, չի անում։ Արթուր Դավթյանը հլու-հպատակ ծառայում է»,- ասաց Հարությունյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Խոսրով Հարությունյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ո՞վ է Բորիս Ավագյանը. լրագրողական հետաքննության հետաքրքրաշարժ բացահայտումները
ԱԽ քարտուղար. Մենք ամեն ինչ կանենք՝ Ղարաբաղի գրավյալ տարածքները դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու համար
Ամենավտանգավորը վտանգները բացառելն է. այս վիճակը պահանջում է պետական ռեսուրսների եւ ողջ ազգի մոբիլիզացիա. Ռ. Քոչարյան
Արմեն Գրիգորյան. Ալիեւի ներկայիս հռետորաբանությունը միայն ապացուցում է հայկական կողմի պնդումների իրավացիությունը
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 840 նոր դեպք
Ադրբեջանը 40 էլեկտրաքարշ է պատվիրել, վստահ են՝ Մեղրիով Նախիջևանի կապն անխուսափելի է․ Հրանտ Բագրատյան
Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ. Միքայել Մինասյան
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բայդենը մտադիր է մինչև 40% բարձրացնել հարուստների համար հարկը․ Bloomberg
Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ֆիզիկայի ինստիտուտում 300 հոգանոց աշխատակազմից պատվաստվում են ընդամենը 5 անձ, ինչը արդեն ողբալի է
Էս եկող ընտրությունները, եթե իհարկե դրանք կայանան, ապաշխարելու լավ հնարավորություն է
Ապրիլի 27-ին կանցկացվի համաժողով և բացօթյա համերգային ծրագիր՝ նվիրված հուշարձանների պահպանությանը
ԱՀԿ-ում  հայտնել են աշխարհում  մեկ օրում  կորոնավիրուսի նոր  դեպքերի թիվը
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները
Լեհաստանում  մտադիր են  թռչնագրիպի պատճառով 6 միլիոն գլուխ թռչնամիս ոչնչացնել
Վիտալի Բալասանյանը հանդիպել է Արցախի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ
Ես հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ. Ռոբերտ Քոչարյան
Ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումն էական նշանակություն ունի. Ավինյանը՝ ԱՄՆ դեսպանին
Ես միշտ պայքարել ու պայքարելու եմ ոչ թե հանուն ինչ-որ անձի, այլ հանուն եռագույն Հայաստանի, ու միշտ մերժելու եմ ոչ թե անձերին, այլ այն ամենն, ինչը սպառնում է Հայաստանի ու հայի գոյությանը
ՀՀ նախագահն ստորագրել է Մեսրոպ Առաքելյանին նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը
Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 3979 սփյուռքահայ. ԿԳՄՍՆ
«Ինձ գնահատողը Դուք չեք…»․Մելիքսեթ Պողոսյանը՝ Վահե Հակոբյանին
Քերոբյանի մոտ քննարկվել են հայկական արևային պանելները և ալկոհոլային խմիչքները Կանադա արտահանման հնարավորությունը
ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավելին
Ավելին