f

Անկախ

Փաշինյանը մոլագար է ու տգետ, Արմեն Սարգսյանը կրթված է և փորձ ունի, հետևաբար՝ միտումնավոր է նպաստում է,որ իշխանությունը ոտքերը մաքրի Սահմանադրության վրա. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)


ՀՀ նախագահը ոչ պակաս պատասխանատու է կատարվողի համար, քան Նիկոլ Փաշինյանը, իշխանությունը Սահմանադրության և ՍԴ-ի վրա ոտքերը մաքրեց, նախագահը ոչինչ չարեց, մինչդեռ պետք է կասեցներ․ չեմ ուզում հավատալ, որ նախագահը չի գիտակցում պահի ճակատագրականությունը, ի վերջո, կոմպրոմատային պայքարն այսօր Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է, և եթե նա մոլագար է ու տգետ, նախագահը կրթված է և փորձ ունի, հետևաբար՝ միտումնավոր է անում այս ամենը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Պետությունը գլխատված է, Հայաստանը անվտանգության և սուվերենության առումով կործանման եզրին է։ Այսօր իշխանության տերը Փաշինյանը չէ, իշխանությունը հայտնվել է փողոցում։ Որևէ պետական ինստիտուտ չի աշխատում, ընդամենը իր ընտանեկան կապալն է ղեկավարում Հայաստանը։ Նա ուզում է արյունով գնալ, և որքան շուտ մեկուսացվի, այնքան ապահով կլինենք բոլորս։ Նեղ շրջանակում նա ասել է, որ միայն իրեն սպանելով կարող են զրկել իր աթոռից։ Համաշխարհային պատմության մեջ չկա նախադեպ, որ նման պարտությունից հետո որևէ մեկը շարունակի պաշտոնավարել»,-ասել է նախկին պատգամավորը:

Ըստ Հակոբյանի՝ վարչապետի ամեն ելույթից հետո միջազգային հանրությունը ծիծաղում է մեզ վրա, մեր հավաքական կերպարը տգետի կերպար է. «Եթե տեսականորեն ընդունենք, որ վարչապետին սխալ է զեկուցվել «Իսկանդերի» մասին, չէ՞ որ դու ճանկռեցիր իշխանությունը, բա չմտածեցի՞ր ծանոթանալ՝ աշխարհում ինչ զենքեր կան, իմանալ՝ «Իսկանդերն» ինչի համար է։ ՌԴ նախագահի խոսնակի պատասխանը սարկաստիկ էր։ Գերագույն գլխավոր հրամանատարը, որը վիճում է ԳՇ-ի հետ, տեղյակ չէ՝ դա ինչ զենք է։ Նա պետք է շնորհակալ լինի Տիրան Խաչատրյանին և նրանից ներողություն խնդրի, ոչ թե ազատի գործից, Խաչատրյանը փրկել է նրա երեսը»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ պետք է լյուստրացիա լինի նաև ընդդիմադիրների շրջանում, քանի որ հիմա արդեն պարզ է՝ վարչապետը գնալու է, նա ռեսուրս չունի. «Իշխանական դաշտ չկա, կան Նիկոլ Փաշինյան և ուսապարկեր, որոնք արտասահմանյան դրամաշնորհների շահառու են։ Հիմա ընդդիմության ցանկացած սխալ քայլ խիստ գնահատականի կարժանանա։ Ոչ մի իշխանություն նման սրիկա քայլի չի դիմել, որ ՏԻՄ-երի ամբողջ ռեսուրսն օգտագործեն և մարդկանց բերեն հանրահավաքի։ Այնքան անմեղսունակ են, որ նույնիսկ հրապարակված հեռախոսազրույցներն են հերքում։ Արամ Սարգսյանը չգիտի՞, որ Վազգենի նկատմամբ ոչ ոք այնքան թույն ու ատելություն չի առաջացրել, որքան Նիկոլ Փաշինյանը։ Եղբոր անունը բիզնես նախագիծ է դարձրել»:

Նախկին պատգամավորի պնդմամբ՝ Վաղարշակ Հարությունյանն իրավունք չունի պաշտպանության նախարար լինելու, նա հայտնի է որպես «ռեստորանային գեներալ», իսկ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ն ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության ներքո: «Նիկոլ Փաշինյանն այլևս չկա, նա քաղաքական դիակ է, այսօր երկիշխանություն է։ «Հայրենիքի փրկության շարժմանը» քննադատում են դանդաղելու համար, բայց հիմա նյարդերի կռիվ է։ Փաշինյանն այլևս իշխանության հետ որևէ կապ չունի, իր ընտանեկան կապալն է, եթե հրաժարական տա, հաջորդ օրը արդարադատությունը կգա նրա հետևից։ Նիկոլ Փաշինյանը դահիճ է, նա պետք է պատասխան տա իր բոլոր հանցանքների համար»,-ամփոփել է Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյան Հայաստան Տեսանյութեր

Այլ հոդվածներ հեղինակից

Մենուա Հովսեփյանին խոշտանգելու մասին պաշտպանի հաղորդումը ՀՔԾ-ում է, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
Ես գալիս եմ իշխանության առժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան
Բույսերի պաշտպան անօդաչուն կատարեց առաջին թռիչքը
Լոռիում 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. նախաքննությունն ավարտվել է
Ո՞վ է Բորիս Ավագյանը. լրագրողական հետաքննության հետաքրքրաշարժ բացահայտումները
ԱԽ քարտուղար. Մենք ամեն ինչ կանենք՝ Ղարաբաղի գրավյալ տարածքները դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու համար
Ամենավտանգավորը վտանգները բացառելն է. այս վիճակը պահանջում է պետական ռեսուրսների եւ ողջ ազգի մոբիլիզացիա. Ռ. Քոչարյան
Արմեն Գրիգորյան. Ալիեւի ներկայիս հռետորաբանությունը միայն ապացուցում է հայկական կողմի պնդումների իրավացիությունը
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 840 նոր դեպք
Ադրբեջանը 40 էլեկտրաքարշ է պատվիրել, վստահ են՝ Մեղրիով Նախիջևանի կապն անխուսափելի է․ Հրանտ Բագրատյան
Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ. Միքայել Մինասյան
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բայդենը մտադիր է մինչև 40% բարձրացնել հարուստների համար հարկը․ Bloomberg
Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ֆիզիկայի ինստիտուտում 300 հոգանոց աշխատակազմից պատվաստվում են ընդամենը 5 անձ, ինչը արդեն ողբալի է
Էս եկող ընտրությունները, եթե իհարկե դրանք կայանան, ապաշխարելու լավ հնարավորություն է
Ապրիլի 27-ին կանցկացվի համաժողով և բացօթյա համերգային ծրագիր՝ նվիրված հուշարձանների պահպանությանը
ԱՀԿ-ում  հայտնել են աշխարհում  մեկ օրում  կորոնավիրուսի նոր  դեպքերի թիվը
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները
Լեհաստանում  մտադիր են  թռչնագրիպի պատճառով 6 միլիոն գլուխ թռչնամիս ոչնչացնել
Վիտալի Բալասանյանը հանդիպել է Արցախի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ
Ես հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ. Ռոբերտ Քոչարյան
Ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումն էական նշանակություն ունի. Ավինյանը՝ ԱՄՆ դեսպանին
Ես միշտ պայքարել ու պայքարելու եմ ոչ թե հանուն ինչ-որ անձի, այլ հանուն եռագույն Հայաստանի, ու միշտ մերժելու եմ ոչ թե անձերին, այլ այն ամենն, ինչը սպառնում է Հայաստանի ու հայի գոյությանը
ՀՀ նախագահն ստորագրել է Մեսրոպ Առաքելյանին նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը
Ավելին
Ավելին