Որքան պետք է չհասկանանք, որ այլևս մերժելուց հետո գոյություն ունի իշխանություն, hիմա հնարավորություն է ստեղծվել, և կողքից եմ նայում, այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Երկրում կա ընդդիմություն և էլի ընդդիմություն, իշխանություն գոյություն չունի, մեկը մյուսին մերժում է: Այն որ ընդդիմություն քննադատում է դա նորմալ է, բնականոն է, բայց որ իշխանությունն է այդքան քննադատում չեմ հասկանում, քանի որ այդ էներգիան, որ դնում է քննադատելու համար, պետք է լիներ աշխատանք և գործ»,-ասաց նա:
Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ գոյություն ունեն մարդկանց խմբեր, որ ո՛չ այս կողմի վրա են, ո՛չ այն կողմի վրա են, և հարց բարձրացրեց, թե ինչ է, ՀՀ քաղաքացիներ չեն և պետք է նստեն ու ամեն օր նայեն, թե ինչպես են իրար ինչ ասես ասո՞ւմ:
«Ողջախոհության քայլերը առաջին հերթին պետք է անի իշխանությունը՝ համախմբելով մարդկանց, չպառակտելով: Այսօր մեր ազգը պառակտված է, մարդիկ իրար ատում են, ընտանիքներ են բաժանվում, ընտանիքի մի մասը Բաղրամյան պողոտայում է, մյուս մասը Հանրապետության հրապարակ»,- ասաց նա և կոչ արեց համախմբվել քանի որ ազգակործանման ճանապարհն ենք բռնել:
«Մենք խնդրի առաջ ենք կանգնելու և այդ խնդրի միակ լուծումը իշխանության կողմից համախմբման փորձ անելու մեջ է և ոչ թե աջ ու ձախ դավաճաններ չփնտրելով»,- ասաց նա և նշեց, որ դավաճաններ կան, սակայն ո՞ւր է այդ դեպքում օրենքը, ո՞ւր է իր համապատասխան պատիժը:
«Եթե չենք կարող, ուրեմն խնդրում եմ անընդհատ չասել՝ վերջ թավիշին: Խնդրում եմ անկարողությունը թավիշ չհամարել»,-ասաց նա: