РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի թեկնածու և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պատասխանել է պետության ղեկավար Դոնալդ Թրամփին, որը ծաղրել էր նրան կարճահասակ լինելու պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Թրամփը թվիթերում կատարած գրառումներում իր հակառակորդին բազմիցս «Մինի Մայք» էր անվանել՝ չնայած Բլումբերգի հասակը մոտ 173 սմ է:
Համախոհների առաջ ունեցած ելույթի շրջանակներում Բլումբերգն իր հերթին հայտարարել է, որ այնտեղ, որտեղ նա ծնվել է, մարդկանց չափում են «պարանոցից և ավելի բարձրից»:
«Երեկ Թրամփն ասել է, որ ես կարճահասակ եմ: Ես ասում եմ՝ Դոնալդ, այնտեղ, որտեղից ես ծնունդով եմ, մարդկանց պարանոցից և ավելի բարձրից են չափում», - ընդգծել է միլիարդատերը: