Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Միլանին»։
Առաջին կեսի վերջնամասում «ռոսոներիները» առաջ անցան հաշվի մեջ։ 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսիեն։
Երկրորդ կեսի սկզբում Ժորդան Վերետուն հավասարեցրեց հաշիվը։ 58-րդ րոպեին «Միլանը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Անտե Ռեբիչը։
Տանտերերը հաշիվը հավասարեցնելու մի քանի շանս ունեին։ Նպաստավոր դիրքերից մի քանի անգամ վրիպեց նաև Հենրիխ Մխիթարյանը: «Միլանը» հաղթեց 2-1 հաշվով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 80-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:
Այս տուրից հետո «Միլան»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է 52 միավորով, «Ռոմա»-ն` 5-րդը (44 միավոր), իսկ առաջատարը 56 միավորով «Ինտեր»-ն է: