Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած Հայաստանի առաջնության վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Մանուէլ Պետրոսյանին և 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր դարձավ Հայաստանի 81-րդ առաջնության չեմպիոն: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին Արման Փաշիկայնը և Սամվել Տեր-Սահակյանը:
Գաբուզյանը Հայաստանի չեմպիոն է դարձել 2017 թվականին: