Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան 500 հազար դոլար է խոստացել զբոսանքի ընթացքում իր օգնականից գողացված երկու բուլդոգների վերադարձման համար: Այդ մասին հայտնում է TMZ պորտալը ՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Հրապարակման համաձայն ՝ երգչուհին նկարահանումների նպատակով Հռոմում է գտնվում և շատ է տխրել կատարվածի պատճառով: Իրավապահները հետաքննություն են սկսել:
Ավելի վաղ Լեդի Գագայի շներին զբոսանքի տանող օգնականը դաժանորեն վիրավորվել էր Լոս Անջելեսի փողոցներից մեկում կրծքի շրջանում հասցված չորս կրակոցից: Հարձակվողները գողացել են աստղի երեք ֆրանսիական բուլդոգներից երկուսին՝ Կոջին և Գուստավոյին: Երրորդ շանը ՝ Միսս Ասիանյին, հայտնաբերել է ոստիկանությունը: