f

Անկախ

Դուրս եկեք խմբակցությունից և գործեք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնեք ձեր բաժին անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա․ Վ․Մանուկյանի կոչը


«Հայրենիքի փրկության շափժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

Կոչում ասված է․ 

««Իմ քայլը» խմբակցության հարգելի՛ պատգամավորներ,


Ձեզ եմ դիմում՝ իբրև Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության քաղաքական գործընթացների անմիջական մասնակից, գործիչ, ով կանգնած է եղել  անկախ պետականության կերտման, Արցախյան ազատամարտի հաղթանակի ակունքներում:  


Ձեզ դիմելու նպատակը մեկն է՝ ներկայացնել պահի լրջությունը  և այն հետևանքները, որոնք կարող են կործանարար լինել մեր պետության  ու ժողովրդի համար:


Վերջին պատերազմը, որի խայտառակ հանգուցալուծումը եղավ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն ու մինչ օրս շարունակվող գործընթացները, նոր տագնապալի իրավիճակ են ստեղծում երկրում և նրա շուրջ: Ավելին, մենք այժմ կանգնած ենք ինքնիշխանության էական նվազման և տարածաշրջանում անպաշտպան և երրորդական մի պետության վերածվելու իրական վտանգի առաջ:


Ես հասկանում եմ այն ոգևորությունը, որով դուք  ստանձնեցիք  իշխանության պատասխանատվությունը՝ համոզված լինելով, որ Փաշինյանի առաջնորդությամբ  կերտելու եք նոր երկիր, որտեղ կգերակայեն օրենքն ու արդարությունը, երկիր, որը կլինի ժամանակակից, զարգացած ու հզոր՝ դառնալով ողջ հայության հպարտության ու արժանապատվության կենսակայանը:
Ցավոք, եղավ ճիշտ հակառակը:


Այսօր իրողությունն այն է, որ ոչ միայն մեր երկիրը, այլև դուք, միգուցե  և ձեր կամքից անկախ, հայտնվել եք ծուղակում: Հանգամանքների բերումով դուք կրում եք այս սարսափելի իրողության պատասխանատվությունը, իրողություն, որին շատերդ աջակից եք, բայց ոչ անմիջական մեղավոր: Երկրին ծառայելու ձեր անկեղծ մղումն ու ոգևորությունը օգտագործել են և ձեզ դավաճանել: Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, այս կամ այն ձևով հեռանալու է՝ սև բիծ թողնելով մեր պատմության մեջ: Մի՛ վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա:


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու ողջ հրամանատարական կազմի այսօրվա հայտարարությունը քաղաքական կողմնապահության մասին հայտարարություն չէ, այլ ահազանգ, որ ձեր քաղաքական ուժի ղեկավարի անմիջական գործողությունների հետեւանքով վտանգված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը:


Քաղաքական ողջամտությունը պահանջում է այս անգամ անել ձեր կյանքի ամենապատասխանատու քայլը և ձերբազատվել  այդ ծանր բեռից՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ այն այլևս չի ծառայում այն սկզբունքներին ու նպատակներին, որոնց համար դուք միացել եք այդ թիմին: Դա նաև  ավագի իրավունքով իմ հորդորն է ձեզ: Առավել ևս, որ ձեր դերն ու կշիռը՝ որպես անհատներ, ամեն պատեհ առիթով ստորադասվում է մեկ հոգու իշխանությանը և ի ցույց դրվում, թե դուք ոչինչ եք առանց այդ մեկ հոգու:


Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնե՛ք ձեր բաժին  անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա:


Կարևոր է, որ դուք որոշում կայացնեք ոչ թե հանրային ճնշման տակ, այլ ողջ խորությամբ գիտակցելով պահի լրջությունը:


Հ.Գ.
Պատրաստ եմ հանդիպել ձեզ հետ ցանկացած ձևաչափով և առավել խորությամբ ձեզ հետ միասին քննարկել ստեղծված իրավիճակն ու Հայաստանի ապագայի հետ կապված բոլոր հարցերը»:

Վազգեն Մանուկյան

Այլ հոդվածներ հեղինակից

Այսօր Երեւանում վայրէջք կկատարի առեւանգված Boeing 737 օդանավը. ՔԱԿ
Դատարանը քննում է Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը. ուղիղ
Սյունիքի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի. 8-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ
«Ես ձու նետող չեմ, գրանատ նետող տղա եմ, մարտավարությունս դա է». Շուռնուխի գյուղապետի եղբայրը դուրս եկավ ՔԿ-ից
Քննարկում է տեղի ունեցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը
ԱՄՆ-ում J&J պատվաստանյութի կիրառումից հետո մահվան  ևս մեկ դեպք է գրանցվել
ՀՀ ԱԽ քարտուղար. Երբ Ադրբեջանը խելամիտ մոտեցում ցուցաբերի, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղ պայմանագրի մասին
Վահան Քերոբյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակված տնտեսական քաղաքականության հայեցակարգը
Միջերկրական ծովում  շուրջ 130 միգրանտ է  մահացել
Հադրութից տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն՝ Մարտակերտի ուղղությունից է փոխանցվել հայկական կողմին
Մեղրիի քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ամբողջ աշխարհում մարդուն պետությունից ու պաշտոնյայից պաշտպանելն է և ոչ երբեք հակառակը․ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Մակունցը չի ընկալում, որ պատերազմ են բերել մեր երկիր, չի ընկալում, որ իրենց պատճառով հինգ հազարից ավելի տղերք են զոհվե
«Նման պահվածքով՝ ոչ հարիր հային, առավել եւս տղամարդուն՝ հարցեր չեն լուծում». Գորիսի փոխքաղաքապետ. NEWS.am
Կրեմլում  արտահայտվել են  Լուկաշենկոյի  «ամենասկզբունքային որոշման» մասին
Պրոթեզավորման կենտրոնը հայրենիքի պաշտպաններին ընձեռում է երկրորդ անգամ առաջին քայլեր անելու հնարավորություն
Ջհանգիրյանը դատավոր Մանվել Շահվերդյանին հարկադրում է երկու ամսով կալանավորել Մեղրիի քաղաքապետին
Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան
Մենուա Հովսեփյանին խոշտանգելու մասին պաշտպանի հաղորդումը ՀՔԾ-ում է, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
Ես գալիս եմ իշխանության առժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան
Բույսերի պաշտպան անօդաչուն կատարեց առաջին թռիչքը
Լոռիում 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. նախաքննությունն ավարտվել է
Ո՞վ է Բորիս Ավագյանը. լրագրողական հետաքննության հետաքրքրաշարժ բացահայտումները
Ավելին
Ավելին