f

Անկախ

Ո՞նց մաքրենք, ում մաքրենք. Բադասյանը դիմեց ընդիմադիրներին


Ազգային ժողովում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հնարավորություն է տալիս արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ դատական համակարգում, միաժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում հիշյալ նախագծի քննարկման ժամանակ նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր եզրափակիչ ելույթում:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն դիտարկմանը, թե այս նախագծով ստեղծում են կախյալ դատական համակարգ, նախարարը հարց ուղղեց. «Ո՞ր մարմնից է կախյալ լինելու դատական համակարգը, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ բացարձակ մեծամասնությունը դատավորներ են, նաև ԲԴԽ-ի՞ց, որտեղ 5 դատավոր անդամ կա եւ 5 իրավաբան գիտնական եւ սահմանադրական մարմին է, ուսումնական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ գերակշիռ մեծամասնությունը կրկին դատավորներ են, գնահատման հանձնաժողովի՞ց, որտեղ դատավորներ ենք ընդգրկված: Էլ ոնց է կախյալ, ումից է կախյալ լինելու:

Պարոն Սիմոնյան, ասում եք՝ պահը բաց եք թողել: Ենթադրենք էդպես է, բա որ պահը բաց ենք թողել, ես հիմա ի՞նչ նախագիծ բերեմ: Բերեմ բաց թողած պահի նախագի՞ծը:

Կամ ասում եք՝ կարող էր ավելի կոշտ լինել նախագիծը. Պետք էր մաքրել համակարգը, հետո նոր... ո՞նց մաքրենք, ում մաքրենք: Համ խոսում եք դատական իշխանության անկախությունից, համ խոսում եք դատավորների արժանապատվությունից, հետո ասում եք՝ պետք է մաքրեիք: Ո՞նց մաքրեինք»,-ասաց Բադասյանը:

Նա դիմեց ընդդիմադիր պատգամավորներին եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ նշելով. «Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ բերեք այն տարբերակը, որն ավելի խիստ է, լուծում է դատական համակարգի առաջ ծառացած խնդիրները, մենք անպայման կընդունենք, բայց մի պայման կա՝ Սահմանադրությանը հակասող չպետք է լինի: Բերեք մաքրելու լավ տարբերակ, մենք ընդունենք, շարժվենք առաջ»:

Նախարարը նկատեց, որ այս օրինագծով հետադարձ ուժի մասին խոսք լինել չի կարող. «Բայց 2017-ի հուլիսի 1-ից Քրեական օրենսգրքում երկու հոդված է ուժի մեջ մտել, որը ենթադրում է, որ այդ տարիների հայտարարագրերը վերլուծելիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող  էհասանելիություն ունենալ ֆինանսական տվյալներին»:

Ռուստամ Բադասյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին