2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ԱՀ է այցելել 41 հազար 963 օտարերկրյա զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 28 հազար 588-ի փոխարեն. գրանցվել է 46.7% աճ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամուլի ասուլիսին ասել է նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ներկայացնելով զբոսաշրջիկների քանակն ըստ երկրների՝ նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է ժամանել 19 հազար 160 քաղաքացի, ԱՄՆ-ից՝ 7 527, Ֆրանսիայից՝ 1 661, Գերմանիայից՝ 765, Լիբանանից՝ 699, Լեհաստանից՝ 685, Չինաստանից՝ 671, Արգենտինայից՝ 594, Կանադայից՝ 575, Սիրիայից՝ 568:
«Հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) թիվն աճել է 29-ով՝ կազմելով 92 օբյեկտ՝ 1930 մահճակալ-տեղով: Վերջին տասը տարիների ընթացքում ՀՏՕ-ների թիվը մեծացել է 5,3 անգամ՝ 17-ից հասնելով 92-ի: Անցած տարի ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոց է այցելել 15 հազար 95 մարդ: 2019 թվականին Ստեփանակերտի և Շուշիի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ են այցելել 1076 զբոսաշրջիկներ: 2019 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը «Tourist bus» ծառայությունից օգտվել է 2254 մարդ»,-մասնավորապես ասել է Լ. Հովհաննիսյանը: