f

Անկախ

Սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է. ԼՀԿ-ն դատական համակարգի բարեփոխումների փաթեթի մասին


ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի որոշ դրույթների հետ համաձայն են, սակայն կարծում են, որ այն անկախ դատական համակարգ ստեղծելու գործում առաջընթաց չի ապահովում:

Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ փաթեթը մասնագիտական տեսանկյունից բավականաչափ թերություններ ունի: Նա նկատեց՝ եթե նախկինում խոսվում էր դատական համակարգը կտրուկ արմատական փոփոխությունների միջոցով առողջացնելու մասին, դա նշանակում էր, որ պետք է համակարգն ամբողջությամբ զտվեր վատ դատավորներից: 

«Եվ իրավաբաններից շատերը գիտեն, թե այդ վատ դատավորները որոնք են: Եվ եթե կարողանայինք վեթթինգի, անցումային արդարադատության և տարբեր գործիքներով նրանց զտել, հետագայում մեր իրավական քաղաքականության հաջորդ քայլը պետք է լիներ անկախ դատավորի ինստիտուտի ստեղծումը, որի միջոցով կկարողանայինք խնդիրը լուծել: Դատական համակարգի մաքրությունը մեզնից ավելի շատ երազում են հենց լավ դատավորները իրենք. նրանք չեն կարողանում աշխատել անկարգապահ, օրենք խախտող դատավորների կողքին: Նրանք առաջինն էին ուզում, որ զտման գործընթացը որքան հնարավոր է շուտ տեղի ունենար, սակայն կորցրել ենք այդ հնարավորությունը, անցել է 2 տարի, և հիմա արմատական փոփոխություններ բերելը միգուցե ժամանակավրեպ լինի: Դուք ընտրել եք այն տարբերակը, որի շրջանակում դատավորներն ըստ էության ավելի շատ կախվածություն պետք է ունենան այս կարգավորումներից»,-ասաց Սիմոնյանը:

Նրա կարծիքով՝ փաթեթով սահմանվում են կարգավորումներ, որոնք իրավական անորոշություն ունեն: Պատգամավորը նկատեց՝ այդ անորոշությունը որոշողը մի քանի պետական մարմիններն են՝ ԲԴԽ, էթիկայի հանձնաժողով և այլն: «Եվ այդ մարմինները չունեն հստակ գործիքակազմ,  կամայական որոշումներ կայացնելու հնարավորություն են ստանում բերված նախագծով: Եվ արդյունքում անկախ դատավորները, որոնք ցանկանալու են արդյունավետ արդարադատություն իրականացնել, օր առաջ պետք է փորձեն հայցել այդ պետական մարմիններում գտնվող անձանց կամքը, որպեսզի հետագայում իրենց որոշումներում դա ամրագրեն: Սա անկախ դատավորի ինստիտուտ ստեղծելու գործում հետընթաց է, ոչ թե առաջընթաց»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ կոռուպցիային կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքությունը չի ստուգելու, այլ ստուգելու է ընդամենը նրանց հայտարարագրերը, որոնք մաթեմատիկական ճշգրտությամբ թվեր են: Եվ արդյունքում հանձնաժողովը ստանալու է, ստուգելու է և չի կարողանալու դրանց վերաբերյալ որևէ հարց տալ և հետ գնալ: Ապագա թեկնածուների հայտարարագրերի ստուգման հետ կապված ևս նա խնդիր տեսավ, կարծում է, որ այդ եղանակով հնարավոր չէ բարեվարքություն ստուգել: «Բարեվարքությունը վեթինգի գործընթացի մասին է, դատավորների զտման մասին է: Սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է: Օրինակ` աշխատակարգային խախտման համար կարելի է դատավորին կարգապահական վարույթի մեջ ներառել: Օրինակ, եթե դատավորը գործից ուշացել է, կարող են «ընկնել դատավորի հետևից»: Բայց որ դատավորները մինչև գիշերը 12-ը դատավճիռ են գրում, դա նորմալ է»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ փաթեթը պետք է բերվեր կտոր-կտոր, որ ինչին կողմ են, կողմ քվեարկեն, ինչին դեմ են՝ դեմ:

Լուսավոր Հայաստան

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին