ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր եռամսյակային աշխատավարձը, որը մոտավորապես 100 հազար դոլար է կազմում, նվիրաբերել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այդ մասին թվիթերում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը: Գրում է Gazeta.ru-ն:
Նա հրապարակել է Թրամփի աշխատավարձի կտրոնի լուսանկարը, որը նա ուղղել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների վարչությանը:
«Նախագահը շարունակում է պաշտպանել ամերիկացի ժողովրդին և նվիրաբերում է 2019թ. չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը», - գրել է Գրիշեմը:
Մամուլի քարտուղարը հավելել է, որ ամբողջ գումարը կուղղվի «կորոնավիրուսին հակազդելուն և դրա դեմ պայքարին:
Գրառման տակ արված մեկնաբանություններում որոշ օգտատերեր նշել են, որ Թրամփի ժեստը բավական հաճելի է: Իսկ շատերն էլ կարծիք են հայտնել, որ ԱՄՆ նախագահը կարող էր ավելի շատ անձնական միջոցներ հատկացնել նոր տեսակի վիրուսի դեմ պայքարի համար:
Վերջին տվյալներով՝ Վաշինգթոնում վիրուսի զոհերի թիվն ինի է հասել, հաստատվել է նաև հիվանդության 27 դեպք: Ընդհանուր առմամբ աշխարհում վարակվել է 92113 մարդ, մինչդեռ մահացել է 3131 մարդ, բուժվել՝ 48313-ը