f

Անկախ

Մասիս Մայիլյանը դուրս մնաց ընտրապայքարից. Գեղամ Նազարյան


Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը գրում է.

Երեկ լուր տարածվեց, որ ՌԴ համապատասխան ծառայությունների որոշմամբ Արցախի նախագահի թեկնածու Մասին Մայիլյանի , ինչպես նաեւ նրա հիմնական աջակից Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ արգելվել է հինգ տարով։

Այս պահին պատճառի կամ առիթի մասին ճշգրիտ դատողություններ անելը բավական դժվար է։ Ավելին, դրանք հիմա կրում են առավելապես բամբասանքի բնույթ։ Այսուհանդերձ, եթե պաշտոնապես հաստատվի այս փաստը, ապա դա զգալի փոփոխություն կմտցնի Արցախում նախագահական  ընտրությունների մրցավազքում։

Պարզ ասած, Մասիս Մայիլյանի հաղթելու, անգամ երկրորդ փուլ դուրս գալու հնարավորություն չի ունենալու: Ավելին, նույնիսկ քիչ թե շատ ձայն հավաքելն էլ անհավանական է թվում ։ Խնդիրը շատ պարզ է։  

Մինչեւ մարտի 31-ը բավարար ժամանակ է, որ արցախցին գիտակցի, որ երկիրը չի կարող ունենալ ՌԴ արգելված մուտքով նախագահ։ Սա ուղղակի նշանակում է պարզ անվտանգության խնդիր։ Չճանաչված  Արցախի համար տարբեր մակարդակի ռուսական շփումները, խորհրդակցությունները կենսական նշանակություն ունեն։ Ընդ որում, այդ կենսանական նշանակության ճանապարհը միշտ օգտագործվել է Արցախի բոլոր նախագահների կողմից։

Սա սիրել-չսիրելու, նախընտրել-չնախընտրելու, ռուսամետ-արեւմտամետի ընտրության հարց չէ։ Սա արցախցու համար պետական անվտանգության, անձնական, ընտանեկան անվտանգության խնդիր է դառնում։ Իսկապես, այս պահին պատճառների կամ առիթների թեման երկրորդական է։ Սա այն դեպքն է, երբ փաստը, կատարված փաստը՝ ամենակարեւորն է։ Չի բացառվում, որ Ռուսաստանը որպես գերտերություն ուղղակի, առաց ավելորդ սեթեւեթանքի, նման բաց տեքստով է հասկացնում իր դիրքորոշումը Արցախի ընտրությունների հարցում։ Սա ժամանակակից աշխարհի խաղի կանոններից է։ Այդ դեպքում մեր նման փոքր պետությունների (նկատի ունեմ Արցախի)  խնդիրն է  երբեք չհայտնվել գերտերությունների հակադրման տիրույթում։ Լրիվ հակառակը՝ անհրաժեշտ է անդադար գտնել  խողովակներ սեփական շահը համադրելով խոշոր պետությունների շահերին ու ստանալ զարգացման եւ անվտանգության համար  անհրաժեշ ռեսուրսներ։ Սպասենք այս լուրի պաշտոնական հաստատմանը կամ հերքմանը։

Գեղամ Նազարյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ավելին
Ավելին