Այս տարի Բելառուսը կարող է զրկվել Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակցության հնարավորությունից, քանի որ նման առաջարկով հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավոր Կարին Կարլսբրոն: Գրում է Gazeta.ru-ն:
«Այսօր ես հանդես եմ եկել Եվրախորհրդարանում` Եվրոպական ռադիոյի և հեռուստատեսության միությանը ուղղված նամակի տակ ստորագրահավաք նախաձեռնելու նախաձեռնությամբ, որով պահանջում ենք արգելել Բելառուսին մասնակցել Նիդեռլանդներում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին », - գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:
Նա անընդունելի է անվանել Բելառուսի պետական հեռուստաընկերության հետ համագործակցությունը, որի ղեկավար Իվան Էյսմոնտը ներառված է պատժամիջոցների ցուցակում, իսկ ընկերությունում «աշխատակիցների հետապնդումները շարունակվում են»:
Եվրատեսիլը կանցկացվի մայիսի 18-ից 22-ը Ռոտերդամում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կազմակերպչական կոմիտեն հրաժարվել է 2021 թվականին սովորական ձևաչափով լիարժեք մրցույթ անցկացնելու գաղափարից: