f

Անկախ

Իրականությունից կտրված օրենսդիր․ ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերը չեն արտացոլում ՀՀ առջև ծառացած մարտահրավերները


Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո փաստացի կապիտուլյացիայի ենթարկված Հայաստանում բոլորովին նոր իրողություն և մարտահրավերներ են ստեղծվել։ Տրամաբանական կլիներ, եթե ողջ պետական համակարգը լծվեր նոր առաջ եկած մարտահրավերներին դիմագրավելուն  և դրանց լուծմանը երկիրն ու հանրությանը պատրաստելով։

Ունենք տասնյակ հազարավոր փախստականներ, անտուն մնացած քաղաքացիներ, հազարավոր հաշմանդամներ, որոնք ունեն պետության հոգածության կարիքը առողջությունը հնարավորինս վերականգնելու և բնականոն կյանք վերադառնալու համար, ունենք անհետ կորածներ և ռազմագերիներ, որոնց ընտանիքները առնվազն հոգեբանական աջակցության և պետությանն իրենց թիկունքում զգալու կարիք ունեն։ Դրան զուգահեռ ունենք գահավիժող տնտեսություն, արժեզրկվող ազգային արժույթ, հողերի հանձնմամբ առաջացած տնտեսական, գյուղատնտեսական, բնապահպանական  և անվտանգային խնդիրներ, մեկ օրվա մեջ սահմանամերձ դարձած գյուղեր, որոնց բնակիչների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն է պետք ապահովել, մեր սահմանին հարձակվողական բնույթի զորավարժություններ անող և մեր նկատմամբ անթաքույց թշնամական հռետորաբանություն կիրառող հարևաններ և այլն։

Սրան զուգահեռ հայկական կողմից ունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ առաջացող տնտեսական հնարավորությունների մասին խոստումներ էկոնոմիկայի նախարարի մակարդակով, այն պարագայում, երբ տնտեսագետներն ահազանգում են՝ ՀՀ օրենսդրական դաշտը պատրաստ չէ սահմանների հնարավոր բացմանը, և այս ոլորտում տարիների աշխատանք ունեն օրենսդիրները գործադիրի հետ միասին։

Թվարկված այս և բազմաթիվ այլ օրհասական խնդիրները լուծելու համար, բնականաբար, անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ և կառավարության որոշումներ։ Գործող 7-րդ գումարման ԱԺ նիստերի օրակարգն ուսումնասիրելիս, սակայն, թվում է, որ դեռևս ապրում ենք մինչպատերազմյան Հայաստանում, որտեղ թվարկված խնդիրներից և ոչ մեկն արդիական չէ։ Նիստի օրակարգում չկա որևէ օրենսդրական նախաձեռնություն, որը կոչված է նոր մարտահրավերների լուծմանը։

Դիտարկենք, թե ինչ թեմաներ են հետաքրքրում մեր հարկերի հաշվին աշխատավարձ և պարգևավճարներ ստացող օրենսդիրներին, որքանով են իրենց ընտրողների խնդիրները հուզում իրենց։

Օրինակ, օրեր առաջ ԱԺ-ն ընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում Ալեն Սիմոնյանի առաջարկած փոփոխությունները, որով վիրավորանքի և զրպարտության համար օրենքով սահմանված տուգանքը բարձրացվեց 5 անգամ։ ՔՊ-ականներն, այսպիսով, թերևս փորձում են փակել իրենց ընդդիմախոսների բերանը, որոնք հանրության ուշադրությանն են ներկայացնում  գործող իշխանությունների ապազգային քայլերը կամ անգործությունը։

ԱԺ-ն նաև առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որին դեմ են թե բուհերը, թե ուսանողները, թե գիտական հանրությունը, այսինքն բոլոր շահակիցները։ Նախագծով նախատեսվում է, որ բուհերի  ռեկտորներին և գիտական հիմնարկների տնօրեններին անցումային փուլում նշանակելու է ԿԳՄՍՆ-ն, ընդ որում նախարարության նշանակած ռեկտորը կամ տնօրենը  կարող է չհամապատասխանել օրենքով բուհի և գիտական հիմնարկի ղեկավարին ներկայացվող պահանջներին։ Մասնագետները տևական ժամանակ է, ահազանգում են, որ այս նախագիծն ընդամենը կոչված է բուհական և գիտական համակարգը կառավարման բավարար փորձ, գիտելիքներ և հմտություններ չունեցող, բայց իշխանություններին հլու-հնազանդ  ղեկավարներով լցնելուն, այն, ինչ չստացվեց նախորդ 2,5 տարիների ընթացքում գործող օրենսդրական կարգավորումների պատճառով։

Մեկ այլ անհոգ, մինչպատերազմական  օրենսդրական գործունեության օրինակ՝  իշխանական պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Սերգեյ Ատոմյանն առաջարկում են քրեական դատավարության ոլորտում ներմուծել և կիրառել ծանուցման էլեկտրոնային եղանակ։ Փոփոխությունը նախատեսված է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով։

«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունն էլ, օրինակ,  նախատեսում է պետական սահմանի անցակետերում ավտոտրանսպորտային վերահսկողության ապահովում տրանսպորտի բնագավառում  վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։ Սա այն պարագայում, երբ  Ադրբեջանի հետ հրապարակային  ու գաղտնի, գրավոր և բանավոր համաձայնագրերի կիրառման արդյունքում ՀՀ սահմանները խիստ փոփոխվել են և ունեն հստակեցման կարիք։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ արդեն հավանության է արժանացրել «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու կառավարության նախագիծը։ Օրենսդրական փոփոխությունն, ըստ հիմնավորման, պայմանավորված  է ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որն օգտագործվելու է օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար։ Կրկին, կարծես թե հետպատերազմյան Հայաստանում, որն ըստ օտարերկրյա փորձագետների վերլուծությունների պատերազմում այնքան զենք-զինամթերք է կորցրել, որ երեք տասնամյակում հազիվ կարողանա լրացնել,  չկա առավել կարևոր հարց, քան ՊԵԿ աշխատակիցներին մարտական զենքով ապահովելը։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումով էլ, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվել է, նախատեսվում է հակակոռուպցիոն դատարան և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ստեղծել։ Դատարանի ստեղծումը, բնականաբար, ենթադրում է հավելյալ ծանրաբեռնվածություն պետբյուջեի համար․ ըստ օրինագծում ներկայացված նախնական հաշվարկի՝ 2021-2023թթ․ այս ամենը բյուջեին կարժենա 6,6 մլրդ դրամ։  Իհարկե, կամավորներով սահման պահող, բաց երկնքի տակ քնող զինծառայողներ և տասնյակ հազարավոր փախստականներ ունեցող   երկրում հակակոռուպցիոն դատարանը և այդ նպատակով  բյուջեի հավելյալ 6,6 մլրդ ծանրաբեռնվածությունն «առաջին անհրաժեշտություն» է։

Սրանք ընդամենը մի քանիսն են մեր օրենսդիրներին հուզող, բայց մեր երկրի այս պահի առաջնահերթ  խնդիրների հետ առնչություն չունեցող օրինագծերից։  Տրամաբանությունը հուշում է, որ օրենսդիրն ու գործադիրն օրնիբուն պետք է աշխատեին՝ անցած ամիսների ընթացքում արդիական օինագծեր մշակելու և շտապ կարգով  ԱԺ օրակարգ բերելու համար։ Տրամաբանությունը, սակայն, Հայաստանում վաղուց այլևս տեղ չունի։ 

ՀՀ ԱԺ օրենսդիր խմբագրի ընտրանի օրինագիծ Իմ քայլը

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ավելին
Ավելին