Իտալիայում կորոնավիրուսից 79 մարդ է մահացել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության զեկույցին: Գրում է Gazeta.ru-ն:
Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2502 է կազմում:
Մեկ օրվա ընթացքում մահացածների թիվն աճել է 27-ով՝ հասնելով 79 մարդու, իսկ բուժվածներին՝ 11-ով և կազմել 160:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: