f

Անկախ

«Ինչո՞ւ է վերանում գնահատանիշը. որևէ ուսումնասիրություն չկա փոփոխության հիմքում». Ջ. Գյուլամիրյան


Օրեր առաջ Կառավարությունը հաստատեց ԿԳՄՍ նախարարության պետական նոր չափորոշիչը, ըստ որի աշակերտները մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակ գնահատական չեն ստանա:

«Խնդիրն այն է, որ այդ չափորոշիչը վերացնում են, բայց հստակ չէ, թե ինչ է լինելու դրա փոխարեն»,-Անկախ-ի հետ զրույցում ասաց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Ջուլիետա Գյուլամիրյանը:

Նրա խոսքով՝ երեխայի ձեռքբերումները պետք է գնահատել, դա անառարկելի է, որովհետև նա դրա ցանկությունն ունի:

«Անընդհատ ասվում է, որ գնահատականն աշակերտի համար դառնում է ողբերգություն, երբեմն խնդիրներ է առաջացնում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում և այլն: Բայց դրա պատճառն աշակերտը չէ: Երբևէ որևէ ուսումնասիրություն չի կատարվել, գոնե այս չափորոշիչների հիմքում ընկած չէ որևէ ուսումնասիրություն, թե ինչ է ուզում ինքը՝ երեխան: Ուզո՞ւմ է, արդյոք, գնահատվել, թե՞ չի ուզում կամ ուզո՞ւմ է միայն 5-րդ դասարանից սկսած գնահատվել և այլն»:

Տիկին Գյուլամիրյանը մոտ տասը տարի առաջ նման մի փորձ-ուսումնասիրություն կատարել է Սիրիայում դպրոցականների շրջանում, որտեղ հասարակության համար գնահատանիշը չափազանց կարևոր նշանակություն ունի:

«Մենք մի փորձ կատարեցինք տարրական դասարաններից մինչև ավագ դպրոց և տարբեր չափանիշներով սկսեցինք ուսումնասիրել: Ի՞նչ բացահայտվեց գնահատանիշի առումով. պարզվեց՝ գնահատանիշի կարիք ավելի շատ ունեն տարրական դպրոցի և ավագ դպրոցի աշակերտները, իսկ միջին դպրոցում աշակերտները հիմնականում ժխտել էին գնահատանիշի անհրաժեշտությունը»:

Գյուլամիրյանն ընդունում է, որ ինչ-որ դեպքերում գնահատանիշը կարող է խաթարող գործառույթներ կատարել, բայց միաժամանակ գնահատանիշն ունի բազմաթիվ գործառույթներ, որոնք չի կարելի անտեսել: «Օրինակ, ուսումնական դրդապատճառների ձևավորումը, դա գնահատանիշի դրդապատճառներից մեկն է: Ճիշտ է, թե սխալ՝ սովորել գնահատականի համար, բայց այդ երևույթը կա, դա փաստ է: Կա ծնող-ընտանիք-դպրոց կապը. ծնողն ի վերջո գնահատանիշի միջոցով է իմանում, թե ինչ առաջադիմություն ունի իր երեխան, այսինքն այն նաև վերահսկողական գործառույթ ունի: Գնահատանիշի միջոցով են ստուգվում երեխայի ձեռքբերումների վերջնարդյունքները և վերջապես, դրանով գնահատում են ոչ միայն աշակերտին, այլև ուսուցչի աշխատանքը: Կա նաև ինքնավերահսկողության գործառույթը, որով երեխան ինքն իրեն է հսկում»:

Գյուլամիրյանը կարևորում է նաև դպրոցական օրագրերի առկայությունը, ինչն այսօր արդեն գոյություն չունի: Ըստ մասնագետի՝ դա առաջին հերթին աշակերտի՝ ինքն իրեն վերահսելու կարևոր գործառույթ ուներ, և ցավոք, այդ գործառույթը նույնպես վերացել է:

«Արդեն 20 տարի է՝ առաջին դասարանում չեն գնահատում աշակերտին, և մինչ օրս չկա որևէ հետազոտություն, թե ի վերջո ի՞նչ դա տվեց աշակերտին կամ ինչո՞վ խանգարեց նրա առաջադիմությանը»,-ասում է Գյուլամիրյանը:

Ընդհանրացնելով գնահատականի նոր չափորոշիչների վերաբերյալ իր դիրքորոշումը՝ մասնագետը նշում է, որ ամեն դեպքում երեխային պետք է գնահատել: Այս առումով նա մատնանշում է առաջարկվող փոփոխությունների ամենամեծ բացթողումը. «Ինչպե՞ս, ի՞նչ մոտեցումներով, ի՞նչ խթանիչներով է դա արվելու: Այդ մասին ոչինչ չկա չափորոշիչների մեջ»:

հանրակրթություն դպրոց գնահատում գնահատման համակարգ նոր չափորոշիչներ խմբագրի ընտրանի

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին