f

Անկախ

Լիանա Գյուրջյան. «Հաղթանակը որքան հաճելի է, նույնքան էլ պարտավորեցնող է»


Վերջերս Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում կայացած Հայաստանի ծանրամարտի առաջնությունում հայտնի դարձան կանանց ստուգատեսի հաղթողներն ու մրցանակակիրները:

Կանանց պայքարում ոսկե մեդալակիրներ դարձան Լարիսա Հարությունյանը (45 կգ), Կարինե Ավդալյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Էմմա Պողոսյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+ 87 կգ):

Հայ ծանրորդները առաջիկայում պատրաստվում են մասնակցելու Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Անկախի հետ զրույցում 81 կգ քաշային կարգի չեմպիոն Լիանա Գյուրջյանը կարևորում է տարեսկզբյան հաջող մեկնարկը, խոսում առաջիկա ծրագրերի մասին:

- Շնորհավորում ենք  Հայաստանի առաջնությունում լավագույնը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:

-Շնորհակալ եմ: Մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել:  Անցյալ տարին, ցավոք, լի էր անկանխատեսելի իրավիճակներով, դժվարություններով, սանձազերծված պատերազմով, ինչն իրապես վատ անդրադարձ ունեցավ մարզիկների վրա բոլոր առումներով: Հայաստանի առաջնությունը սպասված մրցաշար էր՝ պայքարի մեջ մտնելու, ուժերը փորձարկելու, ճիշտ գնահատելու ուղղությամբ: Հասցրեցի պատրաստվել, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ուրախ եմ, որ կարողացա ինձ լավ դրսևորել ու հաղթող ճանաչվել:

- Երկամարտի 211 կգ արդյունքով դարձաք Հայսատանի առաջնության չեմպիոն: Ցուցաբերած արդյունքի, մրցակիցների մասին ի՞նչ կասեք:

- Ես ավելի շատ կգ-ներ եմ բարձրացրել, բայց դադարից հետո այս արդյունքը բավական լավ եմ համարում: Մշտապես աշխատում եմ տեղում չմնալու և ինքս ինձ գերազանցելու ուղղությամբ: Կարևորը հաղթանակն էր: Յուրաքանչյուր ձեռքբերում նոր մոտիվացիա է հաղորդում, ուժ է տալիս ավելի մեծ նվիրումով ու քրտանջան աշխատելու և շարունակ կատարելագործվելու համար: Սա է կարևորը:

Մրցակիցներիս հետ  միասին ենք մարզվում, մեկս մյուսին լավ ծանոթ ենք, սպորտից դուրս ունենք հրաշալի հարաբերություններ: Անկեղծորեն ուրախանում ենք մեկս մյուսի հաջողություններով: Նրանք էլ արժանի են մեծ հաղթանակների:

-Ի՞նչ տվեց Ձեզ տարեսկզբյան այս հաղթանակը:

-Հաղթանակը որքան հաճելի է, նույնքան էլ պարտավորեցնող է, քանի որ ինձ հետ մարզիչների հրաշալի թիմ է աշխատում (անձնական մարզիչ՝ Աշոտ Դանիելյան, հավաքականի մարզիչներ՝ Արտաշես Ներսիսյան, Տարոն Թովմասյան), ուստի միշտ ցանկանում եմ նրանց սպասումները արդարացնել: Կարևոր էր նաև այն առումով, որ ապրիլին մասնակցելու ենք Մոսկվայում կայանալիք Եվրոպայի մեծահասկաների առաջնությանը, սա լրացուցիչ վստահություն է հաղորդում: Կա մեծ պատասխանատվություն, քանի որ մեր ավագ ընկերները մշտապես բարձր են պահել  երկրի պատիվը, հայոց եռագույնը ծածանվել է հարթակի կենտրոնում, մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք հաղթանակած ավանդույթները շարունակելու համար:

Սպորտ ծանրամարտ Հայաստանի ծանրամարտի առաջնություն Լիանա Գյուրջյան խմբագրի ընտրանի հարցազրույց

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին