f

Անկախ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանները հիմնավոր կասկած ունեն դատավորի անաչառության հարցում։
Նշենք, որ ի հայտ եկած նոր հանգամանքների հիման վրա ներկայացված այս միջնորդությունն ստացվել է դատարան դեռևս հունվարին։

Միջնորդությունը ներկայացնելիս՝ Հայկ Ալումյանը մեջբերեց ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, նաև Արթուր Վանեցյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսումների սղագրությունը, որտեղ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը։ Բացի այդ, պաշտպանն ուշադրություն հրավիրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցում այն հայտարարությանը, թե «այսօրվա իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ»։

Ալումյանի խոսքով, ակնհայտ է, որ նման պարագաներում Դանիբեկյանը իշխանությունների տեսանկյունից հենց այն դատավորն է, որն իշխանությունների իղձերը անվերապահորեն պիտի իրականություն դարձնի։

«Այսօրվա քաղաքական իշխանությունները չեն թաքցնում, որ ուզում են Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։ Իսկ ԲԴԽ նախագահը հայտարարում է, որ այդ նույն իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ», - ասաց Ալումյանը, ընդգծելով, որ այսքանից հետո Աննա Դանիբեկյանը չի կարող շարունակել լսել սույն գործը և պետք է ինքնաբացարկ հայտնի։

Դատավորին բացարկի առանձին միջնորդություն ներկայացրեց նաև պաշտպան Արամ Վարդևանյանը։ Միջնորդությանը միացան պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու մյուս ամբաստանյալների պաշտպանները։

Ռոբերտ Քոչարյան Հայկ Ալումյան Աննա Դանիբեկյան ինքնաբացարկ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին