f

Անկախ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կվերաբացի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ամբողջական հասանելիությունը


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սույն թվականի փետրվարի 10-ից կվերաբացի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ամբողջական հասանելիությունը:

Այն հայտարարատուները, ովքեր համակարգի հասանելիության սահմանափակման հետևանքով հնարավորություն չեն ունեցել օրենքով սահմանված ժամկետներում լրացնել և ներկայացնել հայտարարագրերը, կարող են համակարգի վերաբացումից հետո մեկամսյա ժամկետում լրացնել պաշտոնի ստանձնման կամ դադարի հայտարարագրերը։

2020 թվականի տարեկան հայտարարագրերի լրացման պարտավորություն ունեցող անձանց Հանձնաժողովը լրացուցիչ կծանուցի բջջային հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկելու միջոցով։

Ծանուցումներն իրականացվելու են փուլ առ փուլ՝ ըստ համապատասխան գերատեսչությունների հայտարարատուների։ Ծանուցումները ստանալուց հետո հայտարարատուները կարող են իրենց տրամադրված անհատական

օգտվողի անվամբ և գաղտնաբառով մուտք գործել համակարգ և լրացնել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը:

Հայտարարագրերի լրացման ընթացքում առաջացող հարցերին համակարգված պատասխանելու համար  յուրաքանչյուր գերատեսչությունում նշանակված են տվյալ գերատեսչությունում հայտարարագրման գործընթացը համակարգող պատասխանատուներ, որոնց հայտարարատուները կարող են դիմել հայտարարագիրը լրացնելու ժամանակ առաջացող հարցերի դեպքում։

Միաժամանակ, հարցերի դեպքում հայտարարատուները կարող են գրավոր դիմել նաև Հանձնաժողովին [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 012-777716 հեռախոսահամարով:

Հիշեցնում ենք նաև, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցող հայտարարատուների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է։

Հայտարարագրման վերջին ամիսներին ակնկալվող մեծ ծանրաբեռնվածության պատճառով առաջարկում ենք  հայտարարագրերը լրացնել հնարավորինս շուտ, որպեսզի Հանձնաժողովն իր ռեսուրսների սահմաններում հնարավորություն ունենա պատշաճ կերպով աջակցել հայտարարատուներին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին