Մատաղիսում (Ղարաբաղի Մարտակերտի շրջանի գյուղ, որն անցել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ) ականի պայթյունի հետեւանքով Ադրբեջանի Զինված ուժերի չորս զինծառայող է զոհվել, հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը:
Գնդապետ-լեյտենանտը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ռազմական հիվանդանոց:
Դունիեւից բացի վիրավորվել են եւս երեքը` Հասան Ախմեդզադեն, Էլշադ Օրուժդեւը, Մահերամ Աղաեւը: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: