f

Անկախ

«Ավրորան» ավելի քան 470.000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին եւ շարունակում է ընդլայնել այն


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել իր մարդասիրական ծրագիրն Արցախում: «Ավրորան» գործի է դրել իր միջազգային հեղինակությունն ու նվիրատուների, փորձագետների, մարդասերների եւ շահառուների հսկայական ցանցը, որպեսզի աջակցություն տրամադրի արցախցիներին եւ տեղում ապահովի արդյունավետ լուծումներ: Հաշվի առնելով «Ավրորայի»՝ Արցախին ուղղված մարդասիրական ծրագրի ծավալը, որոշում կայացվեց ներգրավել համապատասխան փորձով տեղացի մասնագետի. «Ավրորայի» թիմին է միացել Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ որպես «Ավրորայի» արցախյան ծրագրի ղեկավար: Միաժամանակ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել կազմակերպություններից, որոնք աջակցության կարիք ունեն տեղերում: Նրանք կարող ենք իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: 

«Շատ կարեւոր է, որ «Ավրորան» կարողանում է օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ մեծ ծավալի ծրագրեր իրականացնել Արցախում: «Ավրորան» արդեն աջակցել է մոտ 50 նախագծերի, որոնք ուղղված են տեղացիների առաջնային կարիքներին՝ փոխելով հազարավոր արցախցիների կյանքը: Մենք շատ ուրախ ենք, որ Նարինե Աղաբալյանը միացել է թիմին: Վստահաբար, նրա փորձառությունը կօգնի ծրագրերի էլ ավելի արդյունավետ իրագործմանը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամ Արման Ջիլավյանը:  

Պատերազմից հետո «Ավրորան» անհապաղ օգնություն է տրամադրել արցախցիներին #AraratChallenge նախաձեռնության միջոցով եւ արդեն 473.000 ԱՄՆ դոլար է տրամադրել ծրագրերին: Գործընկեր կազմակերպությունների հետ #AraratChallenge նախաձեռնությունն աջակցում է 48 նախագծերի, որոնք առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրում տեղահանված մարդկանց, ֆինանսական աջակցության միջոցով վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքներն Արցախում, ինչպես նաեւ կապ ստեղծում կամավորների եւ մարդասիրական կազմակերպությունների միջեւ: 

Տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը եւ նրանց հիմնադրած կազմակերպությունները ներգրավված են եղել Արցախում իրականացվող բազմաթիվ ծրագրերի: Դրանից բացի, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկիրները՝ սկսած առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեից, ամեն տարի այցելել են Արցախ՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը: 

«2020 թ. աշնան պատերազմի հետեւանքները հաղթահարելը մարտահրավեր է յուրաքանչյուր հայի համար: «Ավրորան» կարող է միավորել բոլորիս եւ օգնել հաղթահարել այն: Միասին մենք կարող ենք շատ ավելին անել, քան կարծում ենք»,- ասաց Նարինե Աղաբալյանը: Նա ծնվել է 1967 թ. Ստեփանակերտում: 2009–2020 թթ. աշխատել է Արցախի Հանրապետության կառավարությունում: Ավելի քան 8 տարի Նարինե Աղաբալյանը եղել է Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը, ավելի ուշ՝ մինչեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը միանալը, զբաղեցրել է Կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնը: 

Որպես Արցախի ծրագրի ղեկավար՝ Նարինե Աղաբալյանը կհամակարգի «Ավրորայի» աջակցությամբ Արցախի համար իրականացվող նախագծերը,   ինչպես նաեւ կմշակի հումանիտար հարթակ, որը կմիավորի շահագրգիռ բոլոր կողմերին եւ հնարավորություն կտա Արցախի վերականգնման հետ կապված հիմնական աշխատանքներն ու ֆինանսները համակարգել կենտրոնացված համակարգից: 

 

Ավրորա

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին