f

Անկախ

Պետք է կդադարեցնեմ այդ շինարարությունը. Ծառուկյանը՝ դատախազության առաջադրած մեղադրանքի մասին


Այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով այն փաստին, որ մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանին՝ Աբովյանում առանց օրինական հիմքերի բազմաբնակարան շենքերի կառուցապատում սկսելու համար՝ ասաց, որ իր կարծիքով օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին, իրավական մարմինների տիրույթում է, թող քննեն և իրենց կարծիքը ներկայացնեն: 

Դիտարկմանը, որ այդ շենքերի կառուցումը կապվում է հենց Գագիկ Ծառուկյանի անվան հետ, ԲՀԿ ղեկավարն ասաց. «Ես արդեն 4 հատի տեղը 20 շենք եմ կառուցել: Նախնական քայլերը կատարել եմ, ում հետ հարցեր եղել է, եթե եղել են հողատարածքներ, բոլորի հետ պայմանավորվածություն եղել է:

Հիմնական, քանի որ եղել է հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն, դա միայն խոսքերով չի, այլ պետք է քայլեր արվեն, որ մարդիկ ներգաղթի ժամանակ բնակվելու տեղ ունենային: Ես ցանկացել եմ օրինակ ծառայել, որ միայն այսկերպ է հնարավոր, որ ներգաղթ լինի, մարդիկ գան: Հիմա պատճառներ են սարքում, պրոբլեմներ  են սարքում, մեղքը իրենց վիզը: Ես իմ խոսքերին տեր եմ եղել, կատարում եմ»,-ասաց Ծառուկյանը:

Նա նաեւ հավելեց. «Այսօր ամբողջ պետությունդ չի կարողացել 6 ամսվա մեջ 20 հատ բարձրահարկ շենք կառուցել, որ գնացել տեսել է: Հիմա գնան ասեն՝ կեսը ապօրինի շինություն է, 20 սմ դուրս է եկել… պետք ա, կդադարեցնեմ, ես ոչ մի խնդիր չունեմ: Ես իմ քայլը կատարել եմ»:

Նա հավաստիացրեց, որ ամեն ինչ օրենքի տիրույթում է, օրինական է, թող իրավապահները քննեն:

Հարցին, թե աջակցելո՞ւ է Վահագն Գեւորգյանին, Ծառուկյանը պատասխանեց. «Օրենքի առաջ ոչ մեկը չի կարող աջակցել, գնում է քննություն, մեղավորները պատժվում են, անմեղները արդարացվում են»:

Գագիկ Ծառուկյան Վահագն Գևորգյան

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին