f

Անկախ

Թաքուն բյուջեով մինի հեղափոխություն


Կառավարության PR միջոցառումների ծախսերը հաճախ հանրության տեսադաշտից դուրս են գտնվում, արդյունքներն էլ ներկայացվում են որպես լուրջ ձեռբերում, անկախ ծախս-արդյունք հարաբերակցության գործոնից։

2019 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ամանորի տոնական համերգը, որտեղ հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, վարչապետի կողմից ներկայացվեց ոչ ավել, ոչ պակաս, քան մինի հեղափոխություն։ 

Իրականում մի քանի հանգամանք խորը կասկածների և մտահոգության տեղիք են տալիս։ 

  1. Առանց մրցույթի կազմակերպված միջոցառում։ Դարձյալ արտոնյալ պայմաններում գտնվող անձիք՝ տվյալ դեպքում Սերգեյ Սմբատյան։ Դարձյալ լոբիստական կապեր, ստվերային պայմանավորվածություններ։
  2. Պետական համակարգով, ծանոթ-բարեկամով լցված դահլիճ։ Հրավիրատոմսեր, պաշտոնական-արհեստական  լսարան։   Կասե՞ք ինչն է փոխվել։ Շատ ծանոթ պատկեր։ 
  3. Բյուջե։ Հնարավոր չէ գտնել որքան գումար է հատկացվել այդ մեկ համերգի համար։ Ո՞ւր մնաց թափանցիկությունը։ Ո՞վ է որոշել, ո՞րտեղ է որոշել՝ ում և ինչքան։

Նոր մշակույթի կերտման, նոր մշակութային քաղաքկանության մասին հնարավոր կլիներ խոսել, եթե լիներ բաց մրցույթ,  բեմում լինեին նորարար երաժշտական մտածողության երիտասարդ կրողները, լիներ մրցակցություն, բայց ինչպես միշտ մշակույթը պտտվում է Սմբատյանների շուրջը, կամ իրենք են բոլոր իշխանությունների օրոք գտնվում մշակույթի առանցքում։

Երևի չափազանց դժվար է եղել միլիոնանոց մայրաքաղաքում, Ամանորից մի քանի ժամ առաջ պետական ծառայողներին կտրել տնից-տեղից ու 1300 հոգանոց համերգասրահ լցնել։ Հավանաբար դրա համար էր համերգը մինի հեղափոխություն և ձեռք բերում հայտարարվում։ 

Միջոցառումը «մինի հեղափոխական է» թե ոչ, նախևառաջ որոշվում է իր արդյունքով։ Բայց այս դեպքում ստացվում է՝ ոչ թե «մինի հեղափոխական» կամ «կառավարական» միջոցառում, այլ հերթական անիմաստ ծախսը պետբյուջեից՝ այսինքն հարկատուներիս գրպանից։

Թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից այդ «կառավարական» համերգը կազմակերպելու համար, ինչ սկզբունքով և ինչ ընթացակարգով են ընտրվել համերգի կազմակերպիչները, որևէ ինֆորմացիա չկարողացանք գտնել։ «Իմ Ձայնը» նախագիծը պաշտոնական գրություն է ուղարկել Կառավարություն՝ վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար։ Հուսով ենք՝ պատասխանը շատ չի ուշանա։ Սա դառնալու է մեր համառ հետաքննության թեման։ Ի դեպ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2019 թվականին բյուջեից ստացել է զգալի գումար՝ 197 մլն դրամ, անկախ այս մեկ համերգի կասկածելի սխեմայով ֆինանսավորման փաստից։ Սա նույնպես հարց է։ Անհամբեր սպասում ենք կառավարության պաշտոնական պատասխանին՝ ինչ մրցույթով, որքան գումար, և ինչի վրա է ծախսվել գումարը / ծախսային հոդվածները/։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

«ԻՄ Ձայնը» նախագիծ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Արման Պետրոսյան

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին