f

Անկախ

Հրաչյա Ռուխիկյանի Թումանյանե գանձատուփը


Հովհ. Թումանյան -152

Պարբերաբար թերթում եմ ,Հովհաննես Թումանյանե հանրագիտարանը։ Հարազատական զգացմունքներ են ծնվում բոլոր նրանց հանդեպ, ովքեր նկատելի ավանդ ունեն բանաստեղծի մասին ստեղծված գրականության և արվեստի գործում։ Նախանձ չեմ, սակայն մի տեսակ սկսել եմ նախանձել մեծն Թումանյանի ժամանակակիցներին։

ՀԽՍԽ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանը մոտ 8 տարեկան է եղել, երբ կյանքից հեռացել է անվանի բանաստեղծը, բայց նա 1950-ական թվականներից կարողացել է դառնալ նրա ժառանգների լավ բարեկամը, նրանց հետ քայլել է նրա ոտնահետքերով և որպես բարեկամության արգասիք ստեղծել մի գունեղ գանձատուփ, այսօր արդեն սրբացած մասունքների մի ուշագրավ շտեմարան։ 1945թ-ին նա պատկերազարդել է Հովհաննես Թումանյանի ,Պողոս-Պետրոսե բալլադը։ Նկարազարդել է նաև՛՛Ծաղիկների երգը՛՛ (1950թ.) և ՛՛Իմ ընկեր Նեսոն՛՛ (1956թ.) գործերը։

1957թ., երբ Թումանյանի դուստր Սեդան ամուսնացել է էներգետիկ Գևորգ Փերիխանյանի հետ Լուսակերտի նրանց ամառանոցում սկսել են հավաքվել ժամանակի նշանավոր մտավորականներ, այդ թվում Հրաչյա Ռուխկյանը։

Հովհաննես Թումանյանի ընտանեկան միջավայրում Ռուխկյանը միշտ զգացել է բանաստեղծի շունչը, հաղորդակից դարձել նրա մտքերին։ Նա սպասված հյուր է եղել բոլոր կազմակերպվող միջոցառումներին, երգել ու իր հումորով զվարճացրել բոլորին։ Թումանյանի թոռնուհին Իռմա Սաֆրազբեկյանը տարիներ հետո հիշել է. ՛՛Մեր մարդաշատ հյուրերի ժամանակ նա նստում էր հեռումի կողմում և ուրվանկարներ անում՛՛։

Տարբեր հեղինակների Թումանյանի ավելի քան 50 դիմանկարներից կոմպոզիցիոն կառուցվածքով աչքի է ընկնում Ռուխկյանի ՛՛Հովհաննես Թումանյան՛՛-ը (1969թ.), որ պահվում է նրա թանգարանում։ Ռոմանտիկ, երազկոտությամբ լի դիմանկարը պատկերված է Լոռու բնության ընդհանուր ֆոնին։ Այդ պատկերի խճանկարը (բարձրությունը 8մ) նույն տարում տեղադրվել է Ալավերդի քաղաքում, Դեբեդ գետի աջ սարալանջին։

Այդպիսի մի խճանկար էլ կա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի նախասրահում։ Մի ուրիշ դիմանկար էլ Ռուխկյանը զետեղել է իր ՛՛Բույլ հանճարաց՛՛ շարքում Սայաթ Նովայի կողքին (1945թ.)։

1964թ. Հովհաննես Թումանյանի տուշով արված դիմանկարից բանաստեղծը բարի ժպիտով ներկայանում է դիտողին, նրան տանում իր Թումանյանական աշխարհ։

ՈՒշագրավ է նաևՀրաչյա Ռուխկյանի ՛՛Հառաչանք՛՛ գործը։ Թումանյանի դիմանկարի մի տարբերակ էլ 1985թ Ռուխկյանը արել է կավճանկարով։ Հովհ. Թումանյանի 100 ամյա հոբելյանական տարում թողարկվել են ծրարներ և նամականիշներ Ռուխկյանի նկարներով։

1956թ-ին Ռուխկյանը նկարել է նաև Օլգա Թումանյանի դիմանկարը՝ ՛՛Թումանյանի այրին՛՛(ածուխ, մատիտ)։ Այդ ժամանակ Օլգան պատկառելի տարիքի էր, և գրեթե չէր տեսնում, բայց նկարչին ասել է, որ Թումանյանին շատ ավելի հաջող է նկարել քան իրեն,  ՛՛այդ վիճակում չարժեր նկարել, ջահել ժամանակ պետք է նկարեյիր՛՛։

Թումանյանի հետ կապված ամեն մի հիշողություն, ամեն մի մանրուքն անգամ մեզ ավելի է մոտեցնում բանաստեղծին և ջերմացնում մեր հոգիները։ Կասկածից վեր է, որ վերը ասվածը այդ առումով բացառություն չէ։

Հ.Գ.1 Այսօրերին լիովին համահունչ է և այլ արժևորում կարող է ստանալ այն իրողությունը, որ Հրաչյա Ռուխկյանը 1983թ-ին Ստեփանակերտում հիմնել է արվեստի դպրոց և իր գործերից 60-ը՝ այդ թվում թումանյանական թեմայով նկարներ նվիրաբերել դպրոցին։

Հ.Գ.2 Չկարողացա չտրվել գայթակղությանը և ներկայացնում եմ ՛՛Հովհաննես Թումանյան՛՛ հանրագիտարանի մեր տարածաշրջանի հետ կապված որոշ հիշատակումներ՝ Ալավերդու միջնադարյան  կամրջի մոտ 1986թ-ին տեղադրվել է ՛՛Հառաչանք՛՛ պոեմի ծերունու արձանը (քանդակագործ Ռաֆայել Ջավախյան)։ ՛՛Թումանյանի աշխարհում՛՛ (2015թ) և ՛՛Կիկոսի մահը՛՛ (2018թ) նկարները և ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի Թումանյանական գործերի այլ նկարազարդումներ ժամանակին տեղ են գտել Երևանի ժողովրդական ստեղծագործության տանը և ՀՆՄ-ում կազմակերպված՛՛Թումանյանական աշխարհը՛՛ խորագրով ցուցահանդեսներում։ Վերջերս հավերժի ճամփա բռնած ճանաչված մանկագիր Սուրեն Մուրադյանի ՛՛Թումանյանի հետ՛՛ (2014թ) գրքի շապիկի Հովհաննես Թումանյանի լուսանկարում  ուրիշ մի ժպիտ կա ու հավատ։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Հրաչյա Ռուխիկյան Հովհաննես Թումանյան Վաղարշ Աբրահամյան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին