Հունվարի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Գրոմիկոյին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ վերջինս Երևանում էր գտնվում «Եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների արտաքին եւ ներքին քաղաքականության արդիական հարցեր» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով: