Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հրաժարվել է մեկնել Մեծ Բրիտանիա՝ հանդիպելու թագավորական ընտանիքի հետ: Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Նրանց խոսքերով՝ այս որոշումը կայացվել է «անձնական և գործնական» պատճառներով: Միևնույն ժամանակ, իրավիճակը կարող է փոխվել, նշում են աղբյուրները: Նշվում է, որ որոշում կայացնելիս Մարքլը հաշվի է առնում կորոնավիրուսային համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ենթադրվում էր, որ զույգն առաջին անգամ Մեծ Բրիտանիա կայցելի ամռանը՝ 2020 թ. ԱՄՆ տեղափոխվելուց հետո:
2020 թ. հունվարին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որոշեցին հրաժարվել արքայական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից և ֆինանսական անկախություն ձեռք բերել Բուքինգհեմյան պալատից:
Նոյեմբերին Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հայտնեց, որ կորցրել է երկրորդ երեխային: