f

Անկախ

«Ազգային գրադարան»՝ անհրաժեշտ խոսք ընթերցողի համար


Պատահականություն չէ, որ «Ազգային գրադարան» վերնագրված գիրքը դարձավ ինձ համար գրավիչ և սկսեցի նախ ընդհանուր ուսումնասիրել, ապա՝ էջ առ էջ: Մանրատառ 350 էջից բաղկացած այս գիրքը հնարավոր չէ մի շնչով կարդալ: Սակայն ամեն էջ, ամեն նկար հայոց պատմության ակունքների մասին դիպուկ է և աշխարհընկալում հարստացնող:

Գիրքը մարդկության հիշողությունն է: Իզուր չի ասված. «գիրս մնա հիշատակող»: Ահա գրքի, գիրքը ստեղծողների ու պահողների մասին այս հանրագիտարանային տեղեկատվությունը բոլոր ընթերցողների համար անհրաժեշտ խոսք է:

Հեղինակը՝ Վիոլետա Մնացականյանը, Հայաստանի ազգային գրադարանի (մի ժամանակ «Հանրային» անունը կրող) նախկին աշխատակիցներից մեկն է, որի հետ համատեղ աշխատելու հնարավորություն չեմ ունեցել: Նրա դպրոց տեղափոխվելուց հետո գրադարանում ճանաչում ունեցող մատենագետների առաջարկությամբ և տնօրեն Ռաֆայել Իշխանյանի հավանությամբ գիտահետազոտական բաժնից տեղափոխվեցի հայ գրքի մատենագիտության բաժին: Այնտեղ նրա ստեղծագործական ձիրքը շատ բարձր էին գնահատում, հատկապես տպավորված եմ երջանկահիշատակ Նինել Ոսկանյանի բնութագրումներից: Գուցե գրադարանը «կորցրեց», բայց համոզված եմ, որ դպրոցը գտավ իր որոնածին:

Հետագայում այդ դպրոցի մասին, տվյալ դպրոցի նվիրյալ տնօրեն Գրետա Կրոյանի խորհրդով, խմբագրեց, ի մի բերեց «Դպրոցը» խորագրով գիրքը, որը տասը տարի անց դարձավ անցման շրջանի կարևոր պատում:

Իսկ «Ազգային գրադարան» աշխատությունը կարծես նրա նվիրումի շարունակությունը լիներ: Այդ գիրքը աշխարհի գրադարանների, գրքի մասին մի շտեմարան է, որը խոհեմ ընթերցողի համար բառիս բուն իմաստով սեղանի գիրք է, իսկ հանրային, համայնքային գրադարանների համար իսկական արժեք: Ընթերցողը դրանում կհամոզվի:

Գրախոսությանս նպատակը գովելը չէ կամ նրբին խոսքով նկատել, որ գիրքն այբբենական համակարգում կամ անձնանունների այբբենական ցանկ չունի: Այդ պակասը ընթերցողին կմղի ամբողջովին կարդալ, որ իր որոնածը գտնի, բայց ընթացքում շատ ձեռքբերումներ կունենա հեղինակի մտավոր ընկալումները, նաև իր անձնական որոնումներն ի հայտ բերելու առումով:

Մեր օրերում գիրք հրատարակելը դյուրին գործ չէ, բայց գիտեմ, որ դժվարություններ հաղթահարելու մեջ Վիեոլետա Մնացականյանն ինքն իրեն է գտնում՝ համախմբելով համախոհներին:

Սա հեղինակի 14 վավերագրական և գեղարվեստական գրքերի շարքում իր ուրույն տեղն ունի: Իսկ «Ճակատագրի արահետներով» ծավալուն պատմավեպն էլ, որը Շուշիի ազատագրման նյութերով է հարուստ (ավաղ, այսօր դարձյալ թշնամու ոտնակոխ), առանձին գրքերով նովելաշարքերն էլ իրենց բովանդակությամբ գրավիչ են և ընթերցելիս չես կարողանում կտրվել այս գրքից հեռացած համարվող ժամանակներում: Հերթական հայտնությունը դարձավ «Ազգային գրադարան» ժողովածուն, որը մեր ինքնության հենասյուներից մեկի՝ Հայաստանի ազգային գրադարանի համեստ հուշարձան է՝  երախտավոր Ռաֆայել Իշխանյանի աշխատություններից հետո:

Ես, որ Ազգային գրադարանի վաղեմի աշխատող եմ ու «անգիր» գիտեմ, թե ինչ գանձեր են թաքնված նրա պահոցներում, որոնք լույս են բերում նույնիսկ համատարած խավարի մեջ, վերստին հայտնաբերեցի  ինձ համար և երախտապարտի զգացումներով շրջեցի վերջին էջը, քանի որ այն իսկական մխիթարանք դարձավ մեր հայրենիքի այս դժվարին, անելանելի դժվարին օրերին:  

Աիդա Ադամյան

մշակույթ Գրախոսություն «Ազգային գրադարան»

Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ
Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի հանդեպ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Ավելին
Ավելին