Ամերիկացի ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնը «իրականության սարսափելի խեղաթյուրում» է անվանել նախկին ընկերուհու՝ Էվան Ռեյչել Վուդի կողմից իր հասցեին հնչեցրած բռնության մեջ մեղադրանքները: Այդ մասին նա գրել է ինստագրամի իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:
«Իմ ինտիմ հարաբերությունները միշտ ինձ հետ ոգով մտերիմ զուգընկերների հետ համաձայնությամբ են եղել: Անկախ նրանից, թե ինչպես և ինչու են այժմ ուրիշները նախընտրում խեղաթյուրել անցյալը, դա է իրականությունը», - ասել է Մենսոնը:
Ավելի վաղ Loma Vista Recordings ամերիկյան ձայնագրող ընկերությունը խափանել էր երաժշտի պայմանագիրը այս մեղադրանքների պատճառով:
Փետրվարի 1-ին դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը, որի հետ երգիչը չորս տարի հարաբերություններ է ունեցել, նրան նվաստացումների մեջ էր մեղադրել: Եվս չորս աղջիկներ, ի պաշտպանություն Վուդի, հաղորդեցին Մենսոնի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման դեպքերի մասին: