Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի արվարձաններից մեկում գտնվող բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Cyprus Times պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Նախնական տվյալների համաձայն ՝ անհայտ անձինք շենքի հետնամասում տեղադրել են փոքր ուժգնությամբ պայթուցիկ սարք ՝ ենթադրաբար օգտագործելով գազի տարաներ: Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները և հրշեջները, բժշկական կենտրոնը շրջափակված է: