f

Անկախ

«Ավրորան» աջակցում է «Թվային Մատենադարանին»


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Մատենադարանին` «Թվային Մատենադարան» ծրագրի շրջանակում: Նպատակն է առցանց հարթակում ներկայացնել Մատենադարանի հիմնական ցուցասրահը, ինչն էլ հնարավորություն կընձեռի իրականացնելու «վիրտուալ ճանապարհորդություն» դեպի հայերեն ձեռագրերի՝ աշխարհի ամենահարուստ եւ եզակի թանգարաններից մեկի կենտրոնական սրահ: Որպես Մատենադարանի կայքի առանձին բաժին՝ «Թվային Մատենադարանը» կլինի տեքստային եւ աուդիո տեղեկատվական բացատրություններով ուղեկցվող վիրտուալ ցուցադրություն: Այն հնարավորություն կտա այցելուներին՝ շրջել եւ առցանց տիրույթում տեսնել 100-ից ավելի ձեռագրական գանձեր՝ այդ թվում հայ մանրանկարչության բացառիկ նմուշներ: Այդպես այցելուները ոչ միայն ամբողջական պատկերացում կկազմեն  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող ձեռագրական հավաքածուների մասին, այլեւ կկարողանան թվային տարբերակով դիտել առանձին ձեռագրերի էջեր եւ նույնիսկ խոշորացնելու միջոցով «զննել» մանրանկարները:

«Այլեւս անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց բարձր տեխնոլոգիաների կիրառման: Աշխարհի առաջատար թանգարաններն իրենց ցուցադրություններն ու ցուցահանդեսները կազմակերպելիս հատուկ ուշադրություն են դարձնում այս բաղադրիչին, որպեսզի ներկայացվող նյութը հասանելի լինի նաեւ առցանց հարթակներում: Այս նախագիծը եւս մեկ կարեւոր քայլ է Մատենադարանում պահվող հարուստ ժառանգությունը թվային տիրույթի միջոցով հանրահռչակելու եւ աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ: Ու այս կարեւոր գործում կրկին մեր կողքին է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը»,- նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը: 

Նոր՝ «Թվային Մատենադարան»  նախագծի շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններից այցելուները հնարավորություն կունենան վիրտուալ այցելելու Մատենադարան եւ մի քանի լեզվով բացատրական բովանդակալից տեղեկություններ ստանալու ցուցանմուշների մասին՝ հայկական միջնադարյան երաժշտության ուղեկցությամբ: 

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման օրից՝ հինգ տարի շարունակ, մեզ համար միշտ պատիվ է եղել Մատենադարանին աջակցելը: «Ավրորան» ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից, եւ հայկական մշակութային ժառանգության պահպանումն ու պատմության ներկայացումը մեր օրակարգի կարեւորագույն մասն է: Քանի որ աշխարհում կորոնավիրուսի համավարակից տուժեցին նաեւ թանգարանները, առցանց ներկայությունն ու վիրտուալ ցուցահանդեսների կազմակերպման փորձը չափազանց կարեւոր են այցելուների հետ կապը պահպանելու համար․ «Ավրորան» ուրախ է, որ կարող է աջակցել Մատենադարանին այս հարցում»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։  

Սա «Ավրորայի» հինգերորդ դրամաշնորհն է Մատենադարանին, որը հատկացվում է «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրի եւ «Armenian Memory Act» նախագծի շրջանակում: «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել իրենց նախնիներին փրկողներին՝ օժանդակելով կրթական ձեռնարկումների եւ պահպանելով հայկական ժառանգությունը՝ միաժամանակ բարձրացնելով իրազեկությունը մարդասիրական ջանքերի եւ հայկական պատմության վերաբերյալ: 

Դեռեւս 2015 թվականի դրամաշնորհով «Ավրորան» հնարավորություն տվեց Մատենադարանին ձեռք բերելու ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում. այդ սարքով մինչեւ օրս թվայնացվել են ավելի քանի 4324 միավոր ձեռագրեր, արխիվային նյութեր եւ հնատիպ գրքեր: 2016 թ. դրամաշնորհով տասը գիդ-էքսկուրսավարներ վերապատրաստվեցին Գերմանիայում: Իսկ 2017-20 թթ. «Ավրորան» օգնել է Մատենադարանին կազմակերպելու 50-ից ավելի դասախոսություններ գիտնականների եւ հետազոտողների համար, ինչպես նաեւ ստեղծելու հայ գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզ՝ օժանդակելով գիտահետազոտական ինստիտուտի կրթական եւ ակադեմիական այլ ծրագրերին:

Ավրորա

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին