f

Անկախ

«Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի». Աշոտյան


Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար. Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական «ֆուռոռը» դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրոք, մի քանի հազարի հասնող աջակիցների բանակը, որն, անկախ եղանակային պայմաններից եւ պետական համակարգի ճնշումներից, հավաքվել էր այդ օրը դատարանի մոտ, ամենաշառաչյուն ապտակներից մեկն էր մոտ երկու տարի շարունակ «ՀՀԿ-ն մեռել է», «Սերժի կողքը մարդ չի մնացել», «ընդդիմությունը պառակտված է» տիպի հակաքարոզչություն իրականացնողների համար:

Ավելին, ներկայացված մեղադրանքն ու բուն քրեական գործի բովանդակությունն այնքան անհեթեթ են, որ ձախողվեց նաեւ հակակոռուպցիոն շոուի հերթական արարը:

Դե, չի կպնում «դիզելի գործով» մեղադրանքը մեզ, չի կպնում ու վերջ:

Բնական է, որ արձանագրած անհաջողության բացասական էներգիան Նիկոլ Փաշինյանը պետք է պարպեր իր թերթի էջերում, երկնելով հերթական անստորագիր խմբագրականն այն մասին, որ իբր մենք ենք որդեգրել քարոզչական շանտաժի մարտավարությունը, երբ «դիզելի գործի» փոխարեն խոսել ենք Արցախի մասին:

«Ուրիշ թեմա չունեին խոսալու, դրա համար Ղարաբաղից են խոսում» իշխանական պատգամավորների անհեթեթ թեզը (փաստորեն, ըստ իրենց Արցախը թեմա չէ) խամրում է այն հետեւողականության կողքին, որ դրսեւորում է Փաշինյանը, որպեսզի վերջապես լսի մեզանից «նա հողեր է հանձնում» մեղադրանքը:Այդ մազոխիստական համառությունն իրոք զարմանալի է, քանզի, նորից կրկնեմ, երբեք եւ ոչ մի հանրապետական չի մեղադրել նրան հողերը հանձնելու մեջ:

Մեր քննադատությունները Արցախի հարցով վերաբերում են բանակցային գործընթացում իր գործած սխալներին, հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի ձախողումներին, ինքնորոշման իրավունքի հիման վրա կարգավորումը «արդար» լուծումով փոխարինելուն, Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւը Դուշանբեի վերելակով փոխելուն, Արցախի սուբյեկտայնությունը նվազեցնելուն, միջազգային հարթակներում իր թույլտված բացթողումներին, իր անսահման մեծամտությանն ու հասարակությանը ջանասիրաբար մոլորեցնելու իր գործելաոճին:

Այ սա է նյարդացնացնում իրեն, որովհետեւ նման առարկայական, փաստարկված եւ հիմնավոր դաշտում նա պատրաստ չէ կռվել: Իր համար շատ ավելի հեշտ է դիրքավորվել պարզունակ երկբեւեռ սխեմաներում, որոնք ոչ թե խելք են պահանջում, այլ էմոցիա, քան բազմաշերտ եւ բովանդակային ու բարդ քաղաքական կծիկներում, որոնք քանդելու համար անհրաժեշտ է գիտելիք, համբերություն եւ ազնվություն, այսինքն այն ամենն, ինչ ինքը չունի:

Մեզ հասնում եմ տեղեկություններ, որ թե ինքը, թե իր արտգործնախարարը նեղ զրույցներում սկսում են սրտնեղել եւ խոստովանել, որ միջազգային շրջանակների ճնշումը մեծանում է: Ճնշում, որը մշտապես է եղել, որին մենք մշտապես դիմագրավել ենք, եւ գուցե որի պատճառով էլ գլոբալ առումով Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն:

Սակայն այստեղ կա եւս մի նրբություն. Փաշինայնն այնքան ջանասիրաբար է փորձում լսել մեզանից, որ նա հող հանձնող է, որ ակամայից սկսում են մտածել, որ իր նպատակաը միայն իրականության պրիմիտիվացումը չէ…

Եվ որպես հետգրություն. գալիք հանրաքվեին, եթե այն իհարկե կայանա, «այո»-ի պարտությունը Փաշինյանին ամենաշատն է պետք, որպեսզի վերջապես ցույց տա դրսում, որ այլեւս չունի միարժեք սատարում եւ Արցախի հարցով, մեղմ ասած, ոչ պոպուլյար քայլերի գնալ չի կարող: ԱՅՈ-ի ֆիասկոն կարող է լինել իր իսկ լարած «սուպերլեգիտիմության թակարդից» միակ ելքը:

Նիկոլ, մտածիր ասածիս շուրջ»:

Արմեն Աշոտյան ՖԲ Գրառում

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին