f

Անկախ

Սիրիայի հարցով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները կմեկնեն Թուրքիա


Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը մեկնում են Թուրքիա: Ավելի վաղ Անկարան հայտարարել է, որ Սիրիայում սկսել է նոր ռազմական օպերացիա՝ «Գարնանային վահան» անվամբ։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ամերիկացի պաշտոնյաները մեկնելու են միևնույն ինքնաթիռով և գիշերը կլինեն Թուրքիայում: Նրանք բանակցություններ կվարեն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նշվում է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարությամբ էր հանդես եկել:

Նա աջակցություն էր հայտնել Թուրքիային, որը Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում կրել էր կենդանի ուժի կորուստներ։

Իսկ ինչ վերաբերում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին, ապա ըստ թուրքական աղբյուրի պնդման՝ Ջեֆրին հայտարարել էր, որ «Patriot» համակարգերի թեմայով Թուրքիայի վրա ճնշում գործադրելը Պենտագոնն անընդունելի էր համարել։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ից սկսած Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվում են բախումները թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական բանակի միջև:  Բախումների հետևանքով թուրքական բանակի մարդկային ուժի կորուստների թիվը 1 ամսում հասել է 54-ի: Փետրվարի 27-ին տեղի ունեցած կատաղի մարտերից հետո, որի ընթացքում թուրքական բանակը 33 զոհ  է տվել, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Իդլիբում «Գարնանային վահան» ռազմագործողության մեկնարկի մասին: 

ԱՄՆ Ջեյմս Ջեֆրի Քելլի Քրաֆթ ռազմական օպերացիա՝ «Գարնանային վահան»

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին