Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 21 088-ով: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին վկայում են բրիտանական կառավարության կայքում տեղադրված տվյալները:
Հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 817 176-ի:
2020թ. դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկը հայտարարել է երկրում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին: