Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով բողոքի հանրահավաքի կազմակերպիչներից, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը բերման է ենթարկվել: Այս մասին քիչ առաջ հայտարարեցին Հանրապետության հրապարակում, որտեղ գտնվում են հավաքի մասնակիցները:
Կազմակերպիչներից մեկը հայտնեց, որ այսօր ակցիան ավարտվում է, տեղի ունեցածը կվերլուծեն ու կհայտնեն հետագա քայլերի մասին՝ կոչ անելով քաղաքացիներին հետևել հայտարարություններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հավաքի մասնակիցները փորձեցին մուտք գործել կառավարության շենք, սակայն այստեղ գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չտվեցին դա անել: