f

Անկախ

Բժշկական համալսարանի 29 ռազմական բժիշկներ եւ ուսանողներ են զոհվել Արցախում պատերազմի ժամանակ. Նրանց անունները փորագրվել են պատվո տախտակին


«Դուք հպարտությամբ վճարեցիք ձեր պարտքը, իսկ մենք ձեզ պարտապան մնացինք»: Այս գրառումը փորագրված է պատվո տախտակին, որն այսօր տեղադրվել է Երեւանի պետական բժշկական համալսարանում: Այս գրառման տակ փորագրված են Արցախում պատերազմի ժամանակ զոհված 29 ռազմական բժիշկների ու ուսանողների անունները:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ այս երիտասարդ բժիշկները չհասցրեցին խաղաղ պայմաններում հազարավոր կյանքեր փրկել, նրանք հերոսացան՝ իրենց կյանքը զոհաբերելով հանուն մյուսների փրկության:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանն իր հերթին նշեց, որ պատերազմի ժամանակ թշնամական ուժերը, ասես, հատուկ թիրախավորում էին բժիշկներին. բոլոր միջազգային նորմերին եւ հումանիզմի պատկերացումներին հակառակ՝ ադրբեջանա-թուրքական ուժերը առաջին հերթին հարձակվել են կարմիր խաչով համազգեստակիր մարդկանց եւ կարմիր խաչով մեքենաների վրա:

Իրականում գրեթե բոլոր 29 ռազմական բժիշկներն ու ուսանողները զոհվել են վիրավորներին օգնություն ցույց տալիս: Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բուժծառայության գնդապետ Վարդան Ծատուրյանը լավ էր ճանաչում նրանցից յուրաքանչյուրին:

Ազատ Զաքարյանը, Հարություն Չոբանյանը եւ մյուս շատերը զոհվել են, երբ վիրավոր զինվորներին էին տեղափոխում: Նույնպիսի հանգամանքներում է զոհվել Նարեկ Մեսրոպյանը, իսկ նրա գործընկերը, որն այդ պահին նրա հետ էր, ծանր վիրավորվել է:

Սաշա Ռուստամյանը զոհվել է, երբ մեքենայից դուրս է եկել՝ ցանկանալով օգնություն ցույց տալ վիրավորին, որն իրականում հայկական համազգեստ հագած դիվերսանտ էր:

Եվս երեք բժիշկ ու ուսանող այս պահին համարվում են անհետ կորած, եւ նրանց անունները տախտակի վրա չեն փորագրել. բոլորը ցանկանում են հուսալ, որ կհաջողվի նրանց գտնել:

ԵՊԲՀ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին