f

Անկախ

Սորոսական դրածոների միջոցով հիմա էլ փորձում են քանդել Ռուսաստանը, ինչպես դա արեցին ՀՀ-ում. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում


ԵԽԽՎ-ում որպես հրատապ  թեմա քննարկվել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու  ձերբակալությունը։ ԵԽԽՎ-ն հրաժարվել է քննարկել հայ ռազմագերիների հարցը, մինչդեռ Նավալնու հարցը դարձել է Ստրասբուրգի օրակարգի թիվ մեկ թեման։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է  Նավալնու հարցի շուրջ բարձրացված համաշխարհային աղմուկին, նշելով, որ սա եվրոպական արժեքների լուրջ ճգնաժամ է, երբ մեկ բլոգերի հարցը շատ ավելի կարեւոր է դառնում, քան մի  ամբողջ ժողովրդի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունը։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝   

«Հարգելի գործընկերներ,      

էթնիկ պրոֆիլավորումների, էթնիկ զտումների, էթնիկ պաշտպանության հարցերը մենք հաճախ ենք քննարկել մեր Վեհաժողովում։ Եւ քանի որ մեր Վեհաժողովն ինձ անհայտ պատճառներով բլոգեր Նավալնու հարցը շատ ավելի կարեւոր համարեց, քան արցախյան վերջին պատերազմի հումանիտար  ճգնաժամն ու ռազմագերիների հարցը։ Եվրոպական միությունը կոչ է անում Ռուսաստանի հանդեպ հատուկ սանկցիաներ կիրառել Ալեքսեյ Նավալնու ձերբակալության հետ կապված։

Եվրոպական խորհրդարանը շտապ քննարկում է անցկացնում Ալեքսեյ Նավալնու ձերբակալման կապակցությամբ եւ կրկին կոչ անում «լուրջ պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ:  Եվրոպական միությունը, ԱՄՆ-ի եւ Կանադայի արտաքին գերատեսչությունները եւս անհապաղ դատապարտեցին այդ ձերբակալությունը։

Եվրոպայի ամենահայտնի քաղաքական գործիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, ինչին միացան համաշխարհային բոլոր հայտնի լրատվամիջոցները՝ բրտիանական «Գարդիանը», «Նյու Յորք Թայմսը», «Էնդեպենդենսը», «Լե մոնդը», «Վաշինգթոն պոսը», եւ համաշխարհային բոլոր առաջատար հեռուստաալիքները։

 Ես մշտապես եղել եմ ու կամ մարդու իրավունքի կողմնակից։ Սակայն ինձ համար մարդու իրավունքը չի կարող եւ չպետք է լինի ընտրովի եւ չպետք է պայմանավորված լինի կոնկրետ երկրի հանդեպ ունեցած համակրանքներով կամ հակակրանքներով։ Ինձ համար մարդու իրավունքը երբեք եւ ոչ մի անգամ չի եղել պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ ու քաղաքական շահերով։ Ու երբ միջազգային ողջ հանրությունն այսպես մեկ բռունցք դարձած դատապարտում է Նավալնու ձերբակալությունը, ես որպես հայ պատգամավոր չեմ կարող չտալ իմ կարծիքով խիստ լեգիտիմ մի հարց՝ երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսած վերջին պատերազմում իրականացրեց ամենազազրելի պատերազմական հանցագործությունները՝ օգտագործելով միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր, հարվածելով քաղաքացիական բնակավայրերին ու մշակութային օբյեկտներին, օգտագործեց քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր, անասելի տառապանք պատճառելով ֆոսֆորից այրված զինվորներին եւ քաղաքացիական անձանց, երբ գլխատում էին հայ զինվորին ու կենդանի մորթում հայ տարեց մարդուն ու այդ ամենը նկարահանում եւ տեղադրում իրենց սոցիալական մեդիայում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը եւ ընդզվումը, ինչո՞ւ միջազգային հանրությունը չդատապարտեց 21-րդ դարում իրականացված այս անմարդկային ոճիրը։

Մենք աշխարհի բազմաթիվ երկրների օրինակներով տեսանք, թե ինչպես Սորոսի մետաստազները քանդում են տվյալ երկրի արժեքային համակարգը, եկեղեցին, ընտանիքը, հասարակությունը բաժանում են սեւերի ու սպիտակների, թուլացնում են այն երկրի ազգային իմունիտետը, որտեղ կարողանում են զավթել իշխանություն կամ իշխանության մեջ մաս ունենալ։ Եւ հիմա նույն ծրագիրը փորձ է արվում իրականացնել Ռուսաստանում եւ այնպիսի սորոսական դրածոների միջոցով, ինչպիսին Նավալնին է՝ ներթափանցել Ռուսաստան  եւ Ռուսաստանը զրկել իր արժեքային համակարգից և պաշտպանական իմունիտետից, ինչպես  Սորոսի մետաստազները արեցին Հայաստանում։

 Ես կրկնում եմ՝ ինձ համար մարդու իրավունքը չունի քաղաքական ենթատեքստ եւ կապ չունի այդ մարդը ո՞ր երկրի քաղաքացի է՝ ձեզ համար չսիրված Ռուսաստանի՞, Հայաստանի՞, Ֆրանսիայի՞, թե՞ դեռ չճանաչված Արցախի։ Ես ուզում եմ, որ մեր Վեհաժողովը, որի հիմնարար սկզբունքը հավասարությունն ու արդարությունը պիտի լինի, պարզապես մնա այդ արժեքներին հավատարիմ եւ թույլ չտա, որ սորոսական  դրածոները ոչնչացնեն Ռուսաստանի իմունիտետը։

Հայաստան Նաիրա Զոհրաբյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ես ամենից շատ վախենում եմ այն օրից, երբ հայ ազգի առաջ կբացվեն բոլոր ճշմարտությունները
Ալիևը նաև ասել է, որ Հայաստանն առհասարակ չպետք է բանակ ունենա
Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը. գեներալները ազդանշան են ուղարկել Փաշինյանին
Կոչ ենք անում իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով․ ԱՄՆ պետդեպի անդրադարձը Հայաստանում տիրող իրավիճակին
Հին նկար է դրել, երբ հրապարակի լճակում ջուր կա, իսկ ծառերը կանաչ-կանաչ են, ուզածն ինչ է, ասի, թե իր շեֆը մի ժամում էսքան մարդ հավաքեց
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵԶ ԸՆԿԵՐ ԼԵՆԻՆՆ Է ՏՎԵԼ...
Սննդաբանը խոսել  է  մաստակի վերաբերյալ  հայտնի առասպելի մասին
Լեդի Գագան իր  շներին վերադարձնելու  համար  500 հազար  դոլար  է խոստացել
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի շուրջ իրավիճակի վատթարացման մասին
ՌԴ  ՊՆ-ում  պատմել են  Սիրիայում ահաբեկիչների դեմ Իսկանդերների կիրառման  մասին
ԱՄՆ-ում  մեկ օրում  գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 74 հազար դեպք
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է  Բելառուսի դեմ պատժամիջոցները
Դուրս եկեք խմբակցությունից և գործեք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնեք ձեր բաժին անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա․ Վ․Մանուկյանի կոչը
Փաշինյանը զանգահարել է  Պուտինին
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 2,5 միլիոնը
Որևէ հեղաշրջում չկա, որովհետև ողջ ժողովրդի կամքն է, որ իշխանությունները փոխվեն. Սեյրան Օհանյան
Քաղաքացիները Բաղրամյան պողոտայում վրաններ են կառուցում. ուղիղ
Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան
«Իսկանդերի» 10 % էֆեկտիվության մասին տվյալը Նիկոլ Փաշինյանին կարող էր տալ միայն Ադրբեջանը․ Մովսես Հակոբյան
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Երթն ավարտվեց. Փաշինյանը ավտոշարասյունով հեռացավ
Զինվորների դիակները սառնարաններում պահող ընկերության ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանին․«Փաստինֆո»
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է․ՊՆ
Մենք պատվիրակություն ենք ուղարկում ՀՀ նախագահի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու. Իշխան Սաղաթելյան
Ազատության հրապարակում ելույթ ունեցողների թիկունքին թիկնապահ չտեսա, նրանց պաշտպանող լիքը ոստիկան չտեսա. Սեւակ Հակոբյան
Ավելին
Ավելին